• 2017թ.-ի սեպտեմբերի 27-ից 28-ը IPRC-ին անցկացրեց Մտավոր սեփականության իրավունքի ոլորտի միջազգային կոնֆերանս, որին մասնակցեցին 40-ից ավել արտերկրյա մասնագետներ Մոլդովայից, Լատվիայից, Ռուսաստանից, Ղազախստանից, Վրաստանից, Ուկրաինայից և Բելառուսից։ Ավելին

  • 2017թ.-ի սեպտեմբերի 27-ից 28-ը IPRC-ի անցկացրած Մտավոր սեփականության իրավունքի ոլորտի միջազգային կոնֆերանսի մշակութային մասըց։ Ավելին

     

     

Գլխավոր

Մտավոր սեփականության իրավունքի կենտրոնը (Կենտրոն) Հայաստանում գրանցված ոչ պետական և շահույթ չհետապնդող կազմակերպություն է:
 
ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ 
 
Կենտրոնի առաքելությունն է` մտավոր սեփականության իրավունքի բնագավառում իր նպատակների իրականացման միջոցով, նպաստել, աջակցել և հեշտացնել Հայաստանի` դեպի գիտելիքահենք տնտեսության անցման գործընթացը, ի շահ Հայաստանի տնտեսության և ի բարօրություն Հայաստանի ողջ հասարակության:
 
ՆՊԱՏԱԿՆԵՐԸ 
 
Կենտրոնի նպատակները ներառում են, սակայն չեն սահմանափակվում հետևյալով.
 
  • աջակցել Հայաստանում մտավոր սեփականության իրավունքի բնագավառում հասարակության իրազեկման բարձրացմանը,

  • տեղեկացնել հասարակությանը մտավոր սեփականության իրավունքների պաշպանության կարևորության մասին,

  • նպաստել Հայաստանում մտավոր սեփականության իրավունքի բնագավառի զարգացմանը և այս բնագավառի բարեփոխումներին,

  • աջակցել նորարարական կազմակերպություններին, հեղինակներին և գյուտարարներին մտավոր սեփականության իրավունքի հետ կապված հարցերով,

  • նպաստել, կազմակերպել և (կամ) անցկացնել գիտական և ստեղծագործական գործունեությանը, ինչպես նաև մտավոր սեփականության ստեղծմանը խթանող տարաբնույթ ծրագրեր: