• 2017թ.-ի սեպտեմբերի 27-ից 28-ը IPRC-ին անցկացրեց Մտավոր սեփականության իրավունքի ոլորտի միջազգային կոնֆերանս, որին մասնակցեցին 40-ից ավել արտերկրյա մասնագետներ Մոլդովայից, Լատվիայից, Ռուսաստանից, Ղազախստանից, Վրաստանից, Ուկրաինայից և Բելառուսից։ Ավելին

  • 2017թ.-ի սեպտեմբերի 27-ից 28-ը IPRC-ի անցկացրած Մտավոր սեփականության իրավունքի ոլորտի միջազգային կոնֆերանսի մշակութային մասըց։ Ավելին

     

     

Դատախաղ մրցույթ

Մտավոր սեփականության իրավունքի դատախաղն ուսանողների համար անցկացվող ամենամյա մրցույթ է, որին կարող են մասնակցել Հայաստանի բոլոր իրավաբանական ֆակուլտետների 2-5 անդամ ունեցող թիմեր:

Մասնակից թիմերին տրամադրվում է մտավոր սեփականության իրավունքի բնագավառում երկու կողմերի միջև ծագած մտածածին խնդիր (կապված ապրանքային նշանների, հեղինակային իրավունքների, գյուտերի և (կամ) արտոնագրերի հետ), որից հետո ուսանողները պետք է կազմեն և մրցույթի կազմակերպչին ներկայացնեն իրենց գրավոր աշխատանքները (որպես հայցվոր և պատասխանող):

Այնուհետև, մասնակիցները պետք է պատրաստեն իրենց բանավոր ելույթները և հանդես գան երեք դատավորներից կազմված դատարանի առջև: Մրցույթին, որպես դատավորներ, մասնակցում են այս բնագավառի իրավաբաններ, պետական մարմինների աշխատակիցներ, դասախոսներ, դատավորներ և փորձագետներ:

Դատախաղ մրցույթն ուսանողներին հաղորդում է պրակտիկ գիտելիքներ մտավոր սեփականության իրավունքի բնագավառում և շեշտադրում է մտավոր սեփականության իրավունքի կարևորությունը պետության տնտեսության զարգացման համար: