• 2017թ.-ի սեպտեմբերի 27-ից 28-ը IPRC-ին անցկացրեց Մտավոր սեփականության իրավունքի ոլորտի միջազգային կոնֆերանս, որին մասնակցեցին 40-ից ավել արտերկրյա մասնագետներ Մոլդովայից, Լատվիայից, Ռուսաստանից, Ղազախստանից, Վրաստանից, Ուկրաինայից և Բելառուսից։ Ավելին

  • 2017թ.-ի սեպտեմբերի 27-ից 28-ը IPRC-ի անցկացրած Մտավոր սեփականության իրավունքի ոլորտի միջազգային կոնֆերանսի մշակութային մասըց։ Ավելին

     

     

"Ես ստեղծում եմ" մրցույթ

Մտավոր սեփականության իրավունքի կենտրոն»-ը (IPRC), ԱՄՆ-ի դեսպանության և Հայաստանի Ամերիկյան Համալսարանի  աջակցությամբ արդեն երկու տարի է կազմակերպում և իրականացնում  է «ԵՍ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՄ» ("I CREATE") ամենամյա մրցույթը
 
Մրցույթը կոչված է նպաստելու երիտասարդների նորարարական գաղափարների իրագործմանը: Մասնավորապես, մասնակիցները կծանոթանան նոր ապրանքները կամ ծառայություններն առևտրայնացնելու (կոմերցիալիզացնելու) համար արդյունավետ տեսական և գործնական հմտություններին, գաղափարից մինչև շուկա հասնելու գործընթացին և առանձնահատկություններին, ինչպես նաև կստանան անհրաժեշտ տեսական գիտելիքներ մտավոր սեփականության իրավունքի բնագավառում, ձեռք կբերեն բիզնես առաջարկներ կազմելու և հնարավոր սպառողներին ու ներդրողներին ներկայացնելու հմտություններ:
Մրցույթին մասնակցության հայտ կարող են ներկայացնել նորարարական գաղափար ունեցող 17-30 տարեկան անհատներ` անկախ մասնագիտությունից: Մասնակիցները կարող են հանդես գալ նաև թիմերով։
 
Բոլոր հարցերի դեպքում խնդրում ենք  ուղարկել էլ-նամակ info@ipr-center.org հասցեին: