Անդամակցություն մասին

Անդամակցելու առավելությունները

  1. Լինել Հայաստանի հզոր ՄՍ համայնքի անդամ և օգտվել դրանից: 
  2. Համապատասխանության դեպքում  մասնակցել ՄՍ իրավունքի ոլորտի օրենսդրական բարեփոխումների ծրագրերի մշակմանը:
  3. Մասնակցել IPRC-ի ամենամսյա և արտահերթ սեմինարներին, հանդիպումներին, քննարկումներին, ծրագրերին և այլ միջոցառումներին:
  4. Համապատասխանության դեպքում ընդգրկվել IPRC-ի հանձնաժողովներում: 
  5. Հրապարակել մասնագիտական հոդվածներ IPRC-ի ՄՍ Իրավունքի ամսագրում:
  6. Հնարավորություն ստանալ ծանոթանալու և շփվելու ՄՍ ոլորտի տեղացի և արտերկրյա մասնագետների, պաշտոնյաներին, իրավատերերի, հեղինակների, գյուտարարների հետ։
  7. Ստանալ զեղչեր IPRC-ի վճարովի սեմինարներին կամ այլ միջոցառումներին մասնակցելու համար:
  8. Առանց մուտքավճարի մասնակցել IPRC-ի «ՄՍ Երեկոներ» ("IP nights”) հանդիպում-քննարկումներին:
  9. Լինել IPRC-ի սեմինարների, հանդիպումների, քննարկումների, ծրագրերի և այլ միջոցառումների համակարգող խմբի անդամ:
  10. Հրապարակվել IPRC-ի կայքում որպես անդամ, մասնագետ, դասախոս, կոմիտեի անդամ և այլն:
  11. Ստանալ զեղչեր IPRC-ի Ամսագրում անձնական կամ ընկերության գովազդ տեղադրելու համար:
  12. Ստանալ բազմաթիվ հնարավորություններ IPRC-ի կայքում կամ միջոցառումների ժամանակ անձամբ կամ ընկերությունն առաջխաղացնելու (գովազդելու) համար:
  13. Օգտվել IPRC-ի մասնագիտական գրականությունից և հնարավորություններից:
  14. Ստանալ այլ առավելություններ և օգուտներ: