• 2015-2016թթ. Մտավոր սեփականության իրավունքի դատախաղ մրցույթի հաղթող թիմը

  • 2015-2016թթ. Մտավոր սեփականության իրավունքի դատախաղ մրցույթը

  • 2014թ.-ի “Ես Ստեղծում եմ” (“I Create”) մրցույթի մասնակիցներ:

  • IPRC-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սարգիս Կնյազյանն անցկացրեց սեմինար «Մտավոր սեփականություն հասկացությունը և դրա կարևորությունը» թեմայով «Այբ» ավագ դպրոցի աշակերտների համար:

  • IPRC-ին ՀՀ Արդարադատության նախարարության հետ համատեղ անցկացրեց կլոր սեղան քննարկում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ բաժնի վերանայման (Մտավոր սեփականություն) վերաբերյալ

  • 2013-2014թթ. Մտավոր սեփականության իրավունքի դատախաղ մրցույթի հաղթող թիմը եզրափակիչ փուլի դատավորների հետ

  • ԱՄՆ-ի Առևտրի դեպարտամենտի Կոմերցիոն իրավունքի զարգացման ծրագիրը (CLDP), ԱՄՆ դեսպանատունը, IREX-ը, IPRC-ին և ԱՄՆ-ի Նյու Հեմփշիրի համալսարանի իրավաբանական ֆակուլտետն անցկացրեցին սեմինար «Մտավոր սեփականություն և գյուտերի առևտրայնացում» թեմայով:

  • CLDP-ին, Հայհեղինակ ՀԿ-ն, ՀՀ Մտավոր սեփականության գործակալության, ՀՀ Մշակույթի նախարարության հետ համատեղ անցկացրեցին մեկօրյա միջոցառում` «Հեղինակային իրավունքի կոլեկտիվ կառավարումը Հայաստանում՝ հանրային իրազեկության բարձրացում» թեմայով:

  • IPRC-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սարգիս Կնյազյանը մասնակցեց Կալիֆորնիայի Դեյվիս Համալսարանի Լիցենզավորման ակադեմիայի ծրագրին:

  • IPRC-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սարգիս Կնյազյանն այցելեց ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սիլիկոնյան Հովիտ (Google, Facebook, IBM, Microsoft, Apple, Kilpatrick Townsend, SRI International և այլ ընկերություններ):

  • Սարգիս Կնյազյանը Կալիֆորնիայի Դեյվիս Համալսարանի իրավաբանական ֆակուլտետում ներկայացրեց իր ելույթը «Մտավոր սեփականության իրավունքի բնագավառի մարտահրավերները մալարիայի պատվաստանյութի պատրաստման և տարածման» թեմայով:

  • 2014-2015թթ. Մտավոր սեփականության իրավունքի դատախաղ մրցույթի հաղթող թիմը եզրափակիչ մրցափուլի դատավորների հետ 

PILR

27-ը դեկտեմբերի, 2012թ.

«Մտավոր սեփականության իրավունքի կենտրոն» հիմնադրամը սկսում է իրականացնել «Հանրային նախաձեռնությունների հիման վրա օրենսդրական բարեփոխումների» իր ծրագիրը (“Public Initiatives based Legislative Reforms" project) (PILR): PILR ծրագրի հիմնական նպատակն է հանրային նախաձեռնությամբ աջակցել Հայաստանի օրենսդրական բարեփոխումներին մտավոր սեփականության իրավունքի և դոմենային անվանումների բնագավառում: PILR ծրագրի շրջանակներում IPRC-ին ևս կարող է ներկայացնել իր առաջարկությունները մտավոր սեփականության իրավունքի և դոմենային անվանումների բնագավառում: Բոլոր շահագրգիռ անձինք կարող են ներկայացնել իրենց առաջարկությունները PILR ծրագրին: PILR-ը տեխնիկական աջակցություն կտրամադրի ընտրված առաջարկությունների հեղինակներին: Բոլոր առաջարկությունները պետք է համապատասխանեն IPRC-ի նպատակներին (www.ipr-center.org) և աջակցեն մտավոր սեփականության և դոմենային անվանումների օրենսդրության բարեփոխմանը:

 
Կոնտակտային տվյալներ
 
«Հանրային նախաձեռնությունների հիման վրա օրենսդրական բարեփոխումների» ծրագիր (PILR)
Մտավոր սեփականության իրավունքի կենտրոն (IPRC)
Հայաստանում Ամերիկյան Համալսարանի բիզնես կենտրոն
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 9
 
Հեռ.՝ +374-93-707-017; + 374-55-511-103
E-mail: info [at] ipr-center.org
 
 
Սարգիս Կնյազյան
PILR նախագծի հիմնադիր, IPRC-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ
Հեռ.՝ +374 55 562-512
Email: sarkis [at] ipr-center.org