Հայատանում անցկացվեց ՄՍ իրավունքի առաջին ամառային ակադեմիան

«Մտավոր սեփականության իրավունքի կենտրոն» հիմնադրամը (IPRC) Հայաստանում Ամերիկյան Համալսարանի (ՀԱՀ) հետ համատեղ անցկացրեց մտավոր սեփականության իրավունքի առաջին ամառային ակադեմիան՝ ԱՄՆ-ի Առևտրի դեպարտամենտի (US Department of Commerce) Առևտրային իրավունքի զարգացման ծրագրի (CLDP) համաֆինանսավորմամբ:

Կազմակերպիչների, դասախոսների և մասնակիցների կարծիքով ՄՍ ակադեմիան իրապես հաջողված նախաձեռնություն էր, որը մասնակիցներին հնարավորություն ընձեռեց խորությամբ ուսումնասիրել մտավոր սեփականության իրավունքի մի շարք ոլորտներ:

Ծրագրում ընդգրկված էին մտավոր սեփականության իրավունքին վերաբերող բազմաթիվ թեմաներ (գյուտեր և արտոնագրեր, օգտակար մոդելներ, արդյունաբերական նմուշներ, առևտրային գաղտնիք, ապրանքային նշաններ, հեղինակային իրավունք և հարակից իրավունքներ, ինչպես նաև մրցակցությանն առնչվող հարցեր), որոնք ուսումնասիրվեցին դասախոսությունների, ինտերակտիվ քննարկումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և արտասահմանյան օրենսդրության և դատական փորձի համեմատական վերլուծության միջոցով:

Ակադեմիային մասնակցում էին ուսանողներ Երևանի պետական համլասարանից, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանից, Հայաստանում ֆրանսիական համալսարանից, Հայաստանի ամերիկյան համալսարանից, Նովոսիբիրսկի պետական համալսարանից, ինչպես նաև մտավոր սեփականության իրավունքի բնագավառում մասնագիտացված ընկերությունների աշխատակիցներ Ռուսաստանից և Լատվիայից: 

Մասնակիցների ցուցաբերած հետաքրքրություը և ակտիվությունը խոսում են այս ոլորտում երիտասարդ մասնագետների արհեստավարժության և լավատեղյակության մասին: Նաև, հաշվի առնելով վերջիններիս մասնագիտական փորձը և ակադեմիայի վերաբերյալ հայտնած կարծիքը, կարելի է փաստել, որ ակադեմիան թույլ տվեց նրանցից յուրաքանչյուրին խորացնել գիրտելիքները մտավոր սեփականության իրավունքի գրեթե բոլոր ենթաճյուղերում:

Դասախոսությունները անց էին կացվում տարբեր ոլորտները ներկայացնող լավագույն մասնագետների, այդ թվում ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության ներկայացուցիչների, ինչպես նաև մտավոր սեփականության իրավունքի հարցերով զբաղվող ներպետական և միջազգային  մասնագետների կողմից:

Առաջին շաբաթը նվիրված էր ներպետական օրենսդրության և դատական պրակտիկայի ուսումնասիրությանը, որի ընթացքում դասախոսություններով հանդես եկան ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության, ՀՀ Ոստիկանության և ՀՀ Ֆինանսների նախարարության Մաքսային ծառայության Մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության հարցերով պատասխանատու ներկայացուցիչները:

Երկրորդ շաբաթվա շաբաթը նվիրված էր ԱՄՆ-ի և Եվրոմիության օրենսդրության և դատական պրակտիկայի ուսումնասիրությանը: Դասախոսեցին մասնագետներ Եվրոպական արտոնագրային գրասենյակից (EPO), ԱՄՆ-ի Նյու Հեմփշիրի համալսարանից, «Dilanchian Lawyers & Consultants» ավստրալական իրավաբանական ընկերությունից, ինչպես նաև արտոնագրային հավատարմատարներ՝ ԱՄՆ Polsinelli և «Hickman Palermo Troung Becker Bingham Wong LLP»  իրավաբանական գրասենյակներից:

 

Մտավոր սեփականության ամառային ակադեմիայի դասախոսները.

 

Շաբաթ I

1.      Անդրանիկ Խաչիկյան - ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության պետի տեղակալ

2.      Քրիստինե Համբարյան - ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության Հեղինակային և հարակից իրավունքների բաժնի պետ

3.      Ավետիս Պերյան - ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության Գյուտերի և օգտակար մոդելների բաժնի պետ

4.      Լուսինե Մանուկյան - ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության Ապրանքային նշանների և արդյունաբերական նմուշների բաժնի պետ

5.      Սուսաննա Ներսիսյան - «Հայհեղինակ» ՀԿ-ի գլխավոր տնօրեն

6.      Արթուր Վարդերեսյան - ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 1-ին վարչության 5-րդ բաժնի պետ

7.      Գոհար Սահակյան - ՀՀ Ֆինանսների Նախարարության Իրավաբանական վարչության մաքսային գործի և մտավոր սեփականության պաշտպանության ընթացակարգերի բաժնի պետ

8.      Սարգիս Կնյազյան - «Մտավոր սեփականության իրավունքի կենտրոն հիմնադրամի» (IPRC) հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Կնյազյան ընդ Փարթնրս» իրավաբանական գրասենյակի Գլխավոր տնօրեն

 

 

Շաբաթ II

1.      Էշլին Լամբրի - Մտավոր սեփականության դասախոս (University of New Hampshire), ԱՄՆ

2.      Թարա Ա. Նիլի - Արտոնագրային հավատարմատար (Polsinelli law firm), ԱՄՆ

3.      Ռոդա Մանուկ - արտոնագրային փորձագետ Եվրոպական արտոնագրային գրասենյակում (EPO), Գերմանիա

4.      Խաչատուր Պապանյան - Արտոնագրային հավատարմատար «Hickman Palermo Troung Becker Bingham Wong LLP», ԱՄՆ

5.      Նորիկ Դիլանչյան – «Dilanchian Lawyers & Consultants» (Ավստրալիա) իրավաբանական ընկերության գլխավոր տնօրեն