• 2015-2016թթ. Մտավոր սեփականության իրավունքի դատախաղ մրցույթի հաղթող թիմը

  • 2015-2016թթ. Մտավոր սեփականության իրավունքի դատախաղ մրցույթը

  • IPRC-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սարգիս Կնյազյանն անցկացրեց սեմինար «Մտավոր սեփականություն հասկացությունը և դրա կարևորությունը» թեմայով «Այբ» ավագ դպրոցի աշակերտների համար:

  • 2014թ.-ի “Ես Ստեղծում եմ” (“I Create”) մրցույթի մասնակիցներ:

  • IPRC-ին ՀՀ Արդարադատության նախարարության հետ համատեղ անցկացրեց կլոր սեղան քննարկում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ բաժնի վերանայման (Մտավոր սեփականություն) վերաբերյալ

  • 2013-2014թթ. Մտավոր սեփականության իրավունքի դատախաղ մրցույթի հաղթող թիմը եզրափակիչ փուլի դատավորների հետ

  • ԱՄՆ-ի Առևտրի դեպարտամենտի Կոմերցիոն իրավունքի զարգացման ծրագիրը (CLDP), ԱՄՆ դեսպանատունը, IREX-ը, IPRC-ին և ԱՄՆ-ի Նյու Հեմփշիրի համալսարանի իրավաբանական ֆակուլտետն անցկացրեցին սեմինար «Մտավոր սեփականություն և գյուտերի առևտրայնացում» թեմայով:

  • CLDP-ին, Հայհեղինակ ՀԿ-ն, ՀՀ Մտավոր սեփականության գործակալության, ՀՀ Մշակույթի նախարարության հետ համատեղ անցկացրեցին մեկօրյա միջոցառում` «Հեղինակային իրավունքի կոլեկտիվ կառավարումը Հայաստանում՝ հանրային իրազեկության բարձրացում» թեմայով:

  • IPRC-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սարգիս Կնյազյանը մասնակցեց Կալիֆորնիայի Դեյվիս Համալսարանի Լիցենզավորման ակադեմիայի ծրագրին:

  • IPRC-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սարգիս Կնյազյանն այցելեց ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սիլիկոնյան Հովիտ (Google, Facebook, IBM, Microsoft, Apple, Kilpatrick Townsend, SRI International և այլ ընկերություններ):

  • Սարգիս Կնյազյանը Կալիֆորնիայի Դեյվիս Համալսարանի իրավաբանական ֆակուլտետում ներկայացրեց իր ելույթը «Մտավոր սեփականության իրավունքի բնագավառի մարտահրավերները մալարիայի պատվաստանյութի պատրաստման և տարածման» թեմայով:

  • 2014-2015թթ. Մտավոր սեփականության իրավունքի դատախաղ մրցույթի հաղթող թիմը եզրափակիչ մրցափուլի դատավորների հետ 

Նորություններ

Հայաստանում Ամերիկյան Համալսարանը Գյումրու տեխնոպարկում անցկացրեց երկօրյա դասաընթաց մտավոր սեփականության իրավունքի թեմայով: Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան մտավոր սեփականության իրավունքի հիմնական հասկացություններին (հեղինակային իրավունք, ապրանքային նշաններ, գյուտեր, արտոնագրեր, առևտրային գաղտնիք և այլն), ինչպես նաև խորությամբ ուսումնասիրեցին և ծանոթացան Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ-ի օրենսդրությանն ու դատական փորձին, ապրանքային նշանների ու գյուտերի ազգային և միջազգային ընթացակարգերով գրանցման գործընթացներին և իրավունքի պաշտպանության արդյունավետ միջոցներին:

Բանախոսը`  Սարգիս Կնյազյան, Կնյազյան ընդ Փարթնրս իրավաբանական գրասենյակի տնօրեն

Վայրը՝            Գյումրու տեխնոպարկ

Օրը՝                14-15 օգոստոսի 2015թ

IPRC-ին անցկացրեց սեմինար մտավոր սեփականության իրավունքի բնագավառում ԴիջիՔեմփ ամառային ճամբարի մասնակիցների համար: ԴիջիՔեմփի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք այցելել  http://digitec.am/am/events/digicamp կայքէջ:

 

Բանախոս`   Սարգիս Կնյազյան, Կնյազյան ընդ Փարթնրս իրավաբանական գրասենյակի տնօրեն

Օրը՝                16 հուլիսի 2015թ.

IPRC-ին պաշտոնապես հայտարարում է Մտավոր սեփականության իրավունքի 5-րդ ամենամյա դատախաղ մրցույթի մեկնարկը:

2014-2015թթ. Մրցույթի խնդիրը, կանոնները և մասնակցության հայտը արդեն առկա են IPRC-ի http://ipr-center.org/hy/2015-competition-materials պաշտոնական կայքէջում:

Այս տարվա վեճը ծագել է Բրիտանական աշխարհահռչակ կանացի հագուստի արտադրությամբ և վաճառքով զբաղվող ընկերության և վերջինիս հագուստները Հայաստան ներկրող և վաճառող հայկական ընկերության միջև: Խնդիրը ներառում է հարցեր ինչպես ապրանքային նշանների և ֆիրմային անվանումների, այնպես էլ հեղինակային իրավունքի, գյուտի արտոնագրի և անբարեխիղճ մրցակցության վերաբերյալ:

Բոլոր բուհերի իրավաբանական ֆակուլտետներն արդեն կարող են ծանոթանալ այս տարվա խնդրին և ներկայացնել մասնակցության իրենց հայտերը: Մասնակցության հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը 2014թ. նոյեմբերի 1-ն է:

Հաջողություն ենք մաղթում բոլոր բուհերի թիմերին:

Հայաստանի Ամերիկյան Համալսարանը և «Մտավոր սեփականության իրավունքի կենտրոն»-ը (IPRC), ԱՄՆ-ի դեսպանության աջակցությամբ, հայտարարում են «ԵՍ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՄ» ("I CREATE") ամենամյա նոր մրցույթի մեկնարկը:

Մրցույթը կոչված է նպաստելու երիտասարդների նորարարական գաղափարների իրագործմանը: Մասնավորապես, մասնակիցները կծանոթանան նոր ապրանքները կամ ծառայություններն առևտրայնացնելու (կոմերցալիզացնելու) համար արդյունավետ թիմեր ձևավորելու հմտություններին, գաղափարից մինչև շուկա հասնելու ողջ գործընթացին և առանձնահատկություններին, ինչպես նաև կստանան անհրաժեշտ գիտելիքներ մտավոր սեփականության իրավունքի բնագավառում, ձեռք կբերեն բիզնես առաջարկներ կազմելու և հնարավոր ներդրողներին ներկայացնելու ունակություններ: Այս ամենը հնարավորություն կտա մասնակիցներին նոր ձեռք բերված գիտելիքներին և հմտություններին համապատասխան զարգացնել և մրցույթի ավարտին ներկայացնել սեփական նորարական գաղափարը:

Մրցույթին մասնակցության հայտ կարող են ներկայացնել 17-25 տարեկան երիտասարդները, անկախ մասնագիտությունից, մինչև 2014թ.-ի սեպտեմբերի 29-ը:

Մասնակցության հայտը կարելի է ներբեռնել և մրցույթի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալ IPRC-ի http://ipr-center.org/hy/icreate կայքէջից:

Լրացված հայտերն անհրաժեշտ է ուղարկել info@ipr-center.org հասցեին:

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 51-22-47 հեռախոսահամարով կամ ուղարկել էլ-նամակ info@ipr-center.org հասցեին:

Ծրագիրը համաֆինանսավորվում է ԱՄՆ դեսպանության հասարակության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում։ Ծրագրի շրջանակներում արտահայտված կարծիքի, եզրակացության կամ առաջարկության համընկումը ԱՄՆ կառավարության դիրքորոշման հետ պարտադիր չէ։ 

IPRC-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սարգիս Կնյազյանն անցկացրեց սեմինար «Մտավոր սեփականություն հասկացությունը և դրա կարևորությունը» թեմայով «Այբ» ավագ դպրոցի աշակերտների համար:

Վայրը՝
«Այբ» ավագ դպրոց
 
Օրը՝
16 մայիսի 2014թ.
 
 

IPRC-ին ՀՀ Արդարադատության նախարարության հետ համատեղ անցկացրեց կլոր սեղան քննարկում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ բաժնի (Մտավոր սեփականություն) վերաբերյալ, որի ընթացքում քննարկվեց ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում մտավոր սեփականության տարբեր օբյեկտներին առնչվող 90-ից ավել հոդվածների առկայության անհրաժեշտության հարցը:

Կլոր սեղան քննարկմանը մասնակցեցին ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը, Արդարադատության նախարարի խորհրդական և Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի իրավունքի ամբիոնի վարիչ Նորա Սարգսյանը, ներկայացուցիչներ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից և նախարարության Մտավոր սեփականության գործակալությունից, Հեղինակների գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությունից, փաստաբանական գրասենյակներից, Հայաստանում Ամերիկյան Համալսարանի իրավաբանական ֆակուլտետից, Հայաստանում BSA ընկերության ներկայացուցչությունից, Ծրագրային ապահովումներ մշակող ընկերություններից, ինչպես նաև մտավոր սեփականության իրավունքի բնագավառում մասնագիտացված հավատարմատարներ:

Մասնակիցները համակարծիք էին, որ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 10-րդ բաժնի դրույթների մեծ մասն այս կամ այն կերպ կրկնվում է տվյալ բանագավառը կարգավորող առանձին ընդունված օրենքներով («Ապրանքային նշանների», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների», «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների» մասին օրենքներում և այլն), որն արդյունավետ չէ մի շարք պատճառներով: Մասնավորապես, մասնակիցները ելնելով իրենց պրակտիկ փորձից, ինչպես նաև միջազգային առաջատար փորձից, նշեցին, որ արդյունավետ չէ և հաճախակի խնդիրներ են առաջանում, երբ միևնույն ոլորտի նույնանման դրույթներ ամրագրված են տարբեր իրավական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերում: Փորձը ցույց է տալիս, որ ոլորտը կարգավորող վերոգրյալ առանձին օրենքների վերանայումը, հաճախակի, ինքնաբերաբար, առիթ և պատճառ է հանդիսանում նաև Քաղաքացիական օրենսգրքի փոփոխության համար, և հակառակը: Արդյունքում, ոչ միայն կատարվում է կրկնակի աշխատանք, այլև շատ դեպքերում, դրա հետևանքով առաջանում են որոշ, առաջին հայացքից ոչ ակնհայտ, հակասություններ օրենսգրքի և օրենքների միջև, որոնք ի հայտ են գալիս օրենքների կիրարկման փուլում և տարբեր խնդիրների պատճառ դառնում:

Հաշվի առնելով վերոգրյալ օրենքների և օրենսգրքի միջև առկա բազմաթիվ կրկնողությունները և մի շարք այլ խնդիրներ, քննարկման արդյունքում, մասնակիցները համակարծիք էին ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի ներկայիս 90-ից ավելի դրույթների կրճատման գաղափարի հետ` առաջարկելով Օրենսգրքում հակիրճ ամրագրել միայն մտավոր սեփականության (ՄՍ օբյեկտների) և մտավոր սեփականության իրավունքների ընդհանուր հասկացություններն ու օբյեկտները, քանզի բոլոր այլ հարաբերություններն արդեն իսկ կարգավորված են առանձին ընդունված օրենքներով: Մասնակիցներից շատերը պատրաստակամություն հայտնեցին մասնակցել Քաղաքացիական օրենսգրքի 10-րդ բաժնի վերանայման և նախագծի մշակման աշխատանքներին:

Վայրը` Հայաստանի Ամերիկյան Համալսարան, Բաղրամյան 40, 315 լսարան

Օրը` 06 մարտի 2014թ.

 

Մասնակիցները՝
Արամ Օրբելյան – ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ (իրավաբան, դասախոս)
Նորա Սարգսյան – ՀՀ Արդարադատության նախարարի խորհրդական (իրավաբան, դասախոս)
Անի Օբոսյան – ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ
Արա Աբգարյան – ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության ներկայացուցիր (իրավաբան)
Սուսաննա Ներսիսյան – Հայհեղինակ՝ հեղինակների գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպության տնօրեն (իրավաբան, դասախոս)
Կարինե Պետրոսյան – Հայհեղինակ՝ հեղինակների գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպության ներկայացուցիչ (իրավաբան)
Սարգիս Կնյազյան – IPRC-ի ներկայացուցիչ (արտոնագրային հավատարմատար, իրավաբան, դասախոս)
Կարեն Մանուկյան – IPRC-ի գործադիր տնօրեն (իրավաբան)
Նարինե Մկրտչյան – BSA ընկերության ներկայացուցիչ (իրավաբան)
Վահագն Պետրոսյան – Արտոնագրային հավատարմատար
Նազելի Թովմասյան – «Ի Էլ Էլ» Իրավաբանական գրասենյակի ներկայացուցիչ (իրավաբան)
Սուսաննա Գրիգորյան – «Կնյազյան ընդ Փարթնրս» իրավաբանական գրասենյակի ներկայացուցիչ
Մարիա Աբրահամյան – USAID Ֆինանսներ տնտեսության զարգացման համար ծրագրի մասնագետ (իրավաբան)
Արման Պողոսյան – «Ինստիգեյթ» ՓԲԸ-ի տնօրեն
 
, , , , ,

2014թ.-ի փետրվարի 8-ին և 9-ին, Մտավոր սեփականության իրավունքի կենտրոնն անցկացրեց իր 4-րդ ամենամյա «Մտավոր սեփականության իրավունքի դատախաղ մրցույթը»: Հինգ բուհերի իրավաբանական ֆակուլտետներ ներկայացնող թիմերը կրկին մասնակցեցին մրցույթին` մրցույթի դատավորներին հիացնելով մտավոր սեփականության իրավունքի բնագավառի իրենց գիտելիքներով, ինչպես նաև փաստաբանի համար անհրաժեշտ գրավոր և բանավոր խոսքի հմտություններով:

Վերջին չորս տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքում այս մրցույթը դարձավ մտավոր սեփականության իրավունքի բնագավառում Հայաստանի ամենախոշոր և հայտնի միջոցառումներից մեկը, որը յուրաքանչյուր տարի իր շուրջն է համախմբում այս բնագավառի ինչպես մասնավոր սեկտորի, այնպես էլ պետական մարմինների առաջատար մասնագետներին: Մրցույթում որպես դատավորներ մասնակցեցին մի շարք իրավաբանական գրասենյակների տնօրեններ և իրենց աշխատակիցներ, փաստաբաններ, ինչպես նաև պետական մարմինների և հեղինակների գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպության ներկայացուցիչներ:

Նախորդ տարիների փորձը ցույց տվեց, որ IPRC-ի Մտավոր սեփականության իրավունքի դատախաղ մրցույթը զարգանալով վերածվում է նաև այս բնագավառում տաղանդներ բացահայտելու մի յուրահատուկ միջոցառման: Դրա վառ ապացույցն է այն, որ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի թիմը ներկայացնող և 2014թ.-ի մրցույթի լավագույն բանախոս ճանաչված ուսանողին մրցույթի եզրափակիչ փուլից հետո անմիջապես առաջարկվեց աշխատանք իրավաբանական գրասենյակում: Նույնկերպ, 2013թ.-ի հաղթող թիմի, Եվրոպական Տարածաշրջանային Կրթական Ակադեմիայի ուսանողներից մեկն աշխատանքի ընդունվեց մեկ այլ իրավաբանական գրասենյակում:

Հաշվի առնելով ուսանողների մոտ այս բնագավառում հետաքրքրության առաջացման, գիտելիքների խորացման, իրազեկության բարձրացման և փաստաբանական գրավոր ու բանավոր հմտություններ փոխանցելու գործում դատախաղ մրցույթի կարևոր դերն ու նշանակությունը, IPRC-ին կշարունակի զարգացնել և ամրապնդել իր համագործակցությունը բոլոր հետաքրքրված բուհերի իրավաբանական ֆակուլտետների, պետական մարմինների և մասնավոր ընկերությունների հետ:

IPRC-ին իր երախտագիտությունն է հայտնում մասնակից բուհերին, դատավորներին, կամավորներին և բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել մտավոր սեփականության իրավունքի դատախաղ մրցույթի կայացման և զարգացման գործընթացում: Հատուկ շնորհակալություն ենք ցանկանում հայտնել Հայաստանի Ամերիկյան Համալսարանի իրավաբանական ֆակուլտետին շարունակական աջակցության և մեծահոգաբար իր տարածքում դատախաղ մրցույթը հյուրընկալելու համար:

Համոզված ենք, որ շահագրգիռ բոլոր կողմերի համագործակցությունը կնպաստի Հայաստանում մտավոր սեփականության իրավունքի բնագավառի արագ զարգացմանը, որն իր հերթին կխթանի գիտելիքահենք տնտեսության զարգացմանը:

, , , , , , , , , , ,

Մտավոր սեփականության իրավունքի կենտրոնն անցկացրեց սեմինար գրավոր բանավոր հմտությունների վերաբերյալ 2013-2014թթ. Մտավոր սեփականության իրավունքի դատախաղ մրցույթի ուսանողների համար:

Բանախոս`
Արա Խզմալյան

Օրը`
21 դեկտեմբերի 2013թ.
 
2013-2014թթ. Մտավոր սեփականության իրավունքի դատախաղ մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել http://www.ipr-center.org/hy/2014-ip-moot-court:

ԱՄՆ-ի Առևտրի դեպարտամենտի Կոմերցիոն իրավունքի զարգացման ծրագիրը (CLDP), Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, Միջազգային հետազոտությունների և փոխանակման խորհուրդը (IREX), Մտավոր սեփականության իրավունքի կենտրոնը (IPRC) և ԱՄՆ-ի Նյու Հեմփշիրի համալսարանի իրավաբանական ֆակուլտետն անցկացրեցին սեմինար «Մտավոր սեփականություն և գյուտերի առևտրայնացում» թեմայով:

Բանախոսներ՝
Սթենլի Կովալսկի, ԱՄՆ-ի Նյու Հեմփշիրի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դասախոս, Գյուտերի առևտրայնացման միջազգային ինստիտուտի (ITTI) տնօրեն: 
Վինս Մակրի, գյուտարար, «Macri, Greenspan & Moramarco» ընկերության հիմնադիր, ԱՄՆ-ի Նյու Հեմփշիրի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դասախոս:
Աշլին Լիմբրի, ԱՄՆ-ի Նյու Հեմփշիրի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դասախոս և «Մտավոր սեփականության իրավունքի Կլինիկայի» տնօրեն
Սարգիս Կնյազյան, «Մտավոր սեփականության իրավունքի կենտրոն»-ի խորհրդի նախագահ, «Կնյազյան ընդ Փարթնրս» իրավաբանական գրասենյակի տնօրեն:
 
Օրը՝
9-13 դեկտեմբերի 2013թ.
 
 
, , , , , , , , , ,

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ և Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի (EDMC) հետ համագործակցությամբ Ձեռնարկատիրութան և կառավարման զարգացման կենտրոնը (CEED) հայտարարել է Հայաստանի ձեռնարկատերերի և մենեջերների համար Թոփ-կլաս ծրագրի անցկացման մասին: Թոփ-կլասը հազվագյուտ ծրագիր է, որը ձեռնարկատերերին և մենեջերներին տրամադրում է իրենց ընկերությունների զարգացման համար անհրաժեշտ գործիքներ ու ռեսուրսներ: «Մտավոր սեփականության իրավունքի կենտրոն» հիմնադրամն անցկացրեց սեմինար Թոփ-կլաս ծրագրի մասնակիցների համար՝ շեշտադրելով Մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության կարևորությունը Հայաստանում:

Բանախոս`
 
  • «Կնյազյան ընդ Փարթնրս» իրավաբանական գրասենյակի տնօրեն (www.knyazyanlaw.com)
  • IPRC-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ (www.ipr-center.org)  
  • Հայաստանում կեղծարարության և հենության դեմ պայքարին օժանդակող միջգերատեսչական հանձնաժողովի անդամ                                                                        
  • Հայաստանի Ամերիկյան Համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դասախոս  (http://law.aua.am/faculty)
 
Միջոցառումը`
Մտավոր սեփականության իրավունքի բնագավառում սեմինար Թոփ-կլաս ծրագրի մասնակիցների համար
 
Հանդիպման Վայրը`
«Էրեբունի-Պլազա» Բազմաֆունկցիոնալ Բիզնես-Կենտրոն
 
Օրը`
5 դեկտեմբերի 2013թ.
 
,

2013թ.-ի նոյեմբերի 5-ին «Մտավոր սեփականության իրավունքի կենտրոնը» ներկայացրեց 2013-2014թթ. «Մտավոր սեփականության իրավունքի դատախաղ մրցույթի» նյութերը:

Մրցույթին մասնակցելու համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի էլեկտրոնային օրինակները` ներառյալ այս տարվա կանոնները և խնդիրը, տեղադրված են IPRC-ի կայքի «Մրցույթի նյութերը» էջում www.ipr-center.org/hy/2014-competition-materials:

Բանախոս`
Կարեն Մանուկյան, IPRC-ի տնօրեն
 
Հանդիպման վայրը`
Հայաստանի Ամերիկյան Համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ
 
Օրը`
Նոյեմբեր 5, 2013

2013-2014թթ. Մտավոր սեփականության իրավունքի դատախաղ մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել www.ipr-center.org/hy/2014-ip-moot-court:

2013թ.-ի հոկտեմբերի 18-ին «Մտավոր սեփականության իրավունքի կենտրոնը» պաշտոնապես հայտարարեց 2013-2014թթ. «Մտավոր սեփականության իրավունքի դատախաղ մրցույթի» մեկնարկը:

Մրցույթին մասնակցելու համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի էլեկտրոնային օրինակները` ներառյալ այս տարվա կանոնները և խնդիրը, տեղադրված են IPRC-ի կայքի «Մրցույթի նյութերը» էջում www.ipr-center.org/hy/2014-competition-materials:

Բանախոս`
Կարեն Մանուկյան, IPRC-ի տնօրեն
 
Հանդիպման վայրը`
Հայաստանի Ամերիկյան Համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ
 
Օրը`
Հոկտեմբերի 18, 2013

2013-2014թթ. Մտավոր սեփականության իրավունքի դատախաղ մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել www.ipr-center.org/hy/2014-ip-moot-court:

ԱՄՆ-ի Առևտրի դեպարտամենտի Կոմերցիոն իրավունքի զարգացման ծրագիրը (CLDP), «Հայհեղինակ» հեղինակների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության, ՀՀ Մտավոր սեփականության գործակալության, ՀՀ Մշակույթի նախարարության հետ համատեղ անցկացրեցին մեկօրյա «Հեղինակային իրավունքի կոլեկտիվ կառավարումը Հայաստանում՝ հանրային իրազեկության բարձրացում» թեմայով միջոցառում՝ Կառավարության ներկայացուցիչների, տեղական ընկերությունների և իրավատերերի համար (http://cldp.doc.gov/programs/cldp-in-action/details/1206):

 
Վայրը:
Մարիոթ Հայաստան
 
Օրը՝
Սեպտեմբերի 6, 2013թ.
 
 

IPRC-ին ողջունում է իր 2013-2015թթ. նոր և վերընտրված հոգաբարձուների խորհրդի անդամներին՝

Անիտա Մելիքյան, Կալիֆորնիա, ԱՄՆ
Գրիգոր Բարսեղյան, Երևան, Հայաստան
Հակոբ Փանոսյան, Կալիֆորնիա, ԱՄՆ
Նորիկ Դիլանչյան, Սիդնեյ, Ավստրալիա
Ռոդա Մանուկ, Մյունխեն, Գերմանիա
Սարգիս Կնյազյան, Երևան, Հայաստան
Սուսաննա Ներսիսյան, Երևան, Հայաստան
 

Խորհրդի անդամներն ընտրվել են Մտավոր սեփականության իրավունքի բնագավառում իրենց մասնագիտական հմտությունների և հետաքրքրությունների հիման վրա, որպես անհատներ, այլ ոչ թե որպես իրենց կամկազմակերպությունների ներկայացուցիչներ:

2013-2015թթ. IPRC-ի Հոգաբարձուների խորհուրդը

IPRC-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սարգիս Կնյազյանն այցելեց ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սիլիկոնյան Հովիտ (Google, Facebook, IBM, Microsoft, Apple, Kilpatrick Townsend, SRI International և այլ ընկերություններ):

Օրը՝
Հունիսի 17-21, 2013

 

, , , , ,

Սարգիս Կնյազյանը Կալիֆորնիայի Դեյվիս Համալսարանի իրավաբանական ֆակուլտետում ներկայացրեց իր ելույթը «Մտավոր սեփականության իրավունքի բնագավառի մարտահրավերները մալարիայի պատվաստանյութի պատրաստման և տարածման» թեմայով:

Վայրը՝
Կալիֆորնիայի Դեյվիս Համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, Կալիֆորնիա, ԱՄՆ
 
Օրը՝
Հունիսի 14, 2013
 
 
,

IPRC-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սարգիս Կնյազյանը մասնակցեց Կալիֆորնիայի Դեյվիս Համալսարանի Լիցենզավորման ակադեմիայի ծրագրին: Դասախոսների շարքում էին Կալիֆորնիայի Դեյվիս Համալսարանի իրավաբանական ֆակուլտետի և այլ նշանավոր իրավաբանական համալսարանների դասախոսներ, հայտնի իրավաբաններ ինչպես նաև գործարարներ ամերիկյան խոշոր ընկերություններից:

Վայրը՝
Կալիֆորնիայի Դեյվիս Համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, Կալիֆորնիա, ԱՄՆ
 
Օրը՝
Հունիսի 1-14, 2013
 
,

Մտավոր սեփականության իրավունքի բնագավառում մասնագիտացած «Կնյազյան ընդ Փարթնրս» իրավաբանական գրասենյակի տնօրեն Սարգիս Կնյազյանն անցկացրեց սեմինար մտավոր սեփականության իրավունքի բնագավառում Երևանի փաստաբանների համար:

Վայրը՝
ՀՀ Փաստաբանական Դպրոց
 
Օրը՝
23-ը մայիսի, 2013թ.

Երևանի մենեջմենթի համալսարանի Գյումրու կրթահամալիրի իրավաբանական ֆակուլտետը և Հայաստանի «Մտավոր սեփականության իրավունքի կենտրոն» հիմնադրամը (IPRC) անցկացրեցին սեմինար մշակույթի, արվեստի և կրթության ոլորտի ներկայացուցիչների համար՝ նվիրված մտավոր սեփականության իրավունքի բնագավառին:

Սեմինարը վարեց մտավոր սեփականության իրավունքի բնագավառում մասնագիտացված «Կնյազյան ընդ Փարթնրս» իրավաբանական գրասենյակի տնօրեն (www.knyazyanlaw.com), Հայաստանի Ամերիկյան Համալսարանի մտավոր սեփականության իրավունքի դասախոս (http://law.aua.am/faculty), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության մտավոր սեփականության իրավունքի հարցերով փորձագետ, Հայաստանում կեղծարարության և հենության դեմ պայքարին օժանդակող հանձնաժողովի անդամ և Մտավոր սեփականության իրավունքի կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ (www.ipr-center.org)՝ Սարգիս Կնյազյանը:

 
Վայրը՝
Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի Գյումրու մասնաճյուղ, ՀՀ, ք. Գյումրի
 
Օրը՝
17-ը մայիսի, 2013թ.

Մտավոր սեփականության իրավունքի բնագավառում մասնագիտացած «Կնյազյան ընդ Փարթնրս» իրավաբանական գրասենյակի տնօրեն Սարգիս Կնյազյանն անցկացրեց սեմինար մտավոր սեփականության իրավունքի բնագավառում ՀՀ Փաստաբանական դպրոցի ունկնդիրների համար:

 
Վայրը՝
ՀՀ Փաստաբանական Դպրոց
 
Օրը՝
8-ը մայիսի, 2013թ.

ՀՀ Փաստաբանական դպրոցը, Երևանի մենեջմենթի համալսարանի Գյումրու կրթահամալիրի իրավաբանական ֆակուլտետը և Հայաստանի «Մտավոր սեփականության իրավունքի կենտրոն» հիմնադրամը (IPRC) անցկացրեցին սեմինար Գյումրու փաստաբանների համար՝ նվիրված մտավոր սեփականության իրավունքի բնագավառին:

Սեմինարը վարեց մտավոր սեփականության իրավունքի բնագավառում մասնագիտացված «Կնյազյան ընդ Փարթնրս» իրավաբանական գրասենյակի տնօրեն (www.knyazyanlaw.com), Հայաստանի Ամերիկյան Համալսարանի մտավոր սեփականության իրավունքի դասախոս (http://law.aua.am/faculty), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության մտավոր սեփականության իրավունքի հարցերով փորձագետ, Հայաստանում կեղծարարության և հենության դեմ պայքարին օժանդակող հանձնաժողովի անդամ և Մտավոր սեփականության իրավունքի կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ (www.ipr-center.org/hy/board)՝ Սարգիս Կնյազյանը:

Վայրը՝
ՀՀ, ք. Գյումրի
 
Օրը՝
04 մայիսի 2013թ.

Մտավոր սեփականության իրավունքի բնագավառում մասնագիտացած «Կնյազյան ընդ Փարթնրս» իրավաբանական գրասենյակի տնօրեն Սարգիս Կնյազյանն անցկացրեց սեմինար մտավոր սեփականության իրավունքի բնագավառում ՀՀ Փաստաբանական դպրոցի ունկնդիրների համար:

Վայրը՝
ՀՀ Փաստաբանական Դպրոց
 
Օրը՝
26-ը ապրիլի, 2013թ.

Երևանի մենեջմենթի համալսարանի Գյումրու կրթահամալիրի և Մտավոր սեփականության իրավունքի կենտրոնի (IPRC) կողմից Գյումրու տեխնոպարկում անցկացվեց սեմինար մտավոր սեփականության իրավունքի բնագավառում:

«Երևանի մենեջմենթի համալսարան»-ի և Հայաստանի «Մտավոր սեփականության իրավունքի կենտրոն» հիմնադրամի (IPRC – www.ipr-center.org) միջև կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակներում, Համալսարանի Գյումրու կրթահամալիրի և IPRC-ի կողմից Գյումրիում, այս տարի, կազմակերպվելու և անցկացվելու են մի շարք միջոցառումներ մտավոր սեփականության իրավունքի բնագավառում՝ արվեստագետների և մշակույթի բնագավառի ներկայացուցիչների, փաստաբանների, գործարարների, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների բնագավառի ներկայացուցիչների և ինժեներների համար:

2013թ.-ի ապրիլի 19-ին Գյումրու տեխնոպարկում մեկնարկեց վերոհիշյալ միջոցառումների շարքից առաջին սեմինար հանդիպումը՝ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների բնագավառի ներկայացուցիչների և ինժեներների համար:

Սեմինարը վարեց մտավոր սեփականության իրավունքի բնագավառում մասնագիտացված «Կնյազյան ընդ Փարթնրս» իրավաբանական գրասենյակի տնօրեն (www.knyazyanlaw.com), Հայաստանի Ամերիկյան Համալսարանի մտավոր սեփականության իրավունքի դասախոս (http://law.aua.am/faculty), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության մտավոր սեփականության իրավունքի հարցերով փորձագետ, Հայաստանում կեղծարարության և հենության դեմ պայքարին օժանդակող հանձնաժողովի անդամ և Մտավոր սեփականության իրավունքի կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ (www.ipr-center.org)՝ Սարգիս Կնյազյանը:

Մտավոր սեփականության իրավունքի բնագավառում մասնագիտացած «Կնյազյան ընդ Փարթնրս» իրավաբանական գրասենյակի տնօրեն Սարգիս Կնյազյանն անցկացրեց սեմինար մտավոր սեփականության իրավունքի բնագավառում ՀՀ Փաստաբանական դպրոցի ունկնդիրների համար:

Վայրը՝
ՀՀ Փաստաբանական Դպրոց
 
Օրը՝
16-ը ապրիլի, 2013թ.

Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնն անցկացրեց սեմինար Մաքսային մարմինների կողմից մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությանն օժանդակելու թեմայով: Մտավոր սեփականության իրավունքի բնագավառում մասնագիտացած «Կնյազյան ընդ Փարթնրս» իրավաբանական գրասենյակի տնօրեն Սարգիս Կնյազյանն իր ելույթում շեշտադրեց Մաքսային մարմինների կողմից մտավոր սեփականության իրավունքի պաշտպանությանն օժանդակելու  կարևորությունը, ինչպես նաև ներկրողների, դիստրիբյուտորների և ՄՍ իրավատերերի հետ կապված գործող ընթացակարգերի ռիսկերի մասին:

Վայրը՝
Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն, Երևան, Հայաստան
 
Օրը՝
29-ը մարտի, 2013թ.

Մտավոր սեփականության իրավունքի բնագավառում մասնագիտացած «Կնյազյան ընդ Փարթնրս» իրավաբանական գրասենյակի տնօրեն Սարգիս Կնյազյանն անցկացրեց սեմինար մտավոր սեփականության իրավունքի բնագավառում Հայաստանի փաստաբանների պալատի անդամների համար:

Վայրը՝
ՀՀ Փաստաբանական Դպրոց
 
Օրը՝
28-ը մարտի, 2013թ.

Երևանի մենեջմենթի համալսարանի և «Մտավոր սեփականության իրավունքի կենտրոն» հիմնադրամի (IPRC) միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր, որի շրջանակներում IPRC-ին աջակցելու է ԵՄՀ Գյումրու կրթահամալիրի իրավաբանական ֆակուլտետին ապահովել մասնագիտացված կրթություն մտավոր սեփականության իրավունքի բնագավառում:

Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը (WIPO), Հեղինակների և կոմպոզիտորների միությունների միջազգային կոնֆեդերացիան (CISAC) և Հայհեղինակ հասարակական կազմակերպությունն անցկացրեցին սեմինար նվիրված հեղինակային և հարակից իրավունքների պաշտպանությանն ու հեղինակների գույքային իրավունքների կոլեկտիվ կառավարմանը:

Վայրը:
Մարիոթ Հայաստան
 
Օրը՝
Մարտի 14-15, 2013թ.

IPRC-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սարգիս Կնյազյանը մասնակցեց «Համալսարանների Տեխնոլոգիաների Մենեջերների Ասոցիացիայի» (AUTM - www.autm.net) տարեկան ժողովին: AUTM-ի հիմնական նպատակն է աջակցել և զարգացնել ակադեմիական տեխնոլոգիաների փոխանցումը ամբողջ աշխարհում:

Վայրը՝
Սան Անտոնիո, ԱՄՆ
 
Օրը՝
Փետրվարի 27 – Մարտի 2, 2013թ.

2013թ.-ի փետրվարի 16-ին և 17-ին, Մտավոր սեփականության իրավունքի կենտրոնն անցկացրեց 3-րդ ամենամյա «Մտավոր սեփականության իրավունքի դատախաղ մրցույթը»: Մրցույթը կրկին հյուրընկալվեց Հայաստանի Ամերիկյան Համալսարանի կողմից: Այս տարվա Մրցույթին մասնակցեցին մոտ 20 իրավաբան ուսանողներ:

Մրցույթի եզրափակիչ փուլի դատավորներն էին՝ ՀՀ Արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության պետ Արմեն Ազիզյանը, և Կնյազյան ընդ Փարթնրս իրավաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն Սարգիս Կնյազյանը: Գրավոր և բանավոր մրցափուլերը գնահատվել են նաև Հայաստանի Ամերիկյան Համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների քոլեջի դեկանի, ՀՀ Սահմանադրական Դատարանի միջազգային պայմանագրերի բաժնի պետի, ինչպես նաև տարբեր արտոնագրային հավատարմատարների և իրավաբանական գրասենյակների ղեկավարների կողմից: Մրցույթի մասնակիցներին և հաղթողներին վկայականները և մրցանակները հանձնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արամ Օրբելյանը:
 
Դատավորները տպավորված էին մասնակից ուսանողների գիտելիքներով, պատրաստվածությամբ և փաստարկներ ներկայացնելու ունակությամբ: Մրցույթի եզրափակիչ փուլի մասնակիցներն էին՝ Եվրոպական Կրթական Տարածաշրջանային Ակադեմիայի և Վանաձորի Պետական Մանկավարժական Ինստիտուտի թիմերը: 2013թ.-ի Մրցույթի հաղթող ճանաչվեց Եվրոպական Կրթական Տարածաշրջանային Ակադեմիայի թիմը: «Լավագույն գրավոր աշխատանք» անվանակարգում հաղթող ճանաչվեց կրկին Եվրոպական Կրթական Տարածաշրջանային Ակադեմիայի թիմը, իսկ «Լավագույն բանախոս» ճանաչվեց նույն Ակադեմիայի թիմի անդամը:

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ և Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի (EDMC) հետ համագործակցությամբ Ձեռնարկատիրութան և կառավարման զարգացման կենտրոնը (CEED) հայտարարել է Հայաստանի ձեռնարկատերերի և մենեջերների համար Թոփ-կլաս ծրագրի անցկացման մասին: Թոփ-կլասը հազվագյուտ ծրագիր է, որը ձեռնարկատերերին և մենեջերներին տրամադրում է իրենց ընկերությունների զարգացման համար անհրաժեշտ գործիքներ ու ռեսուրսներ: «Մտավոր սեփականության իրավունքի կենտրոն» հիմնադրամն անցկացրեց սեմինար Թոփ-կլաս ծրագրի մասնակիցների համար՝ շեշտադրելով Մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության կարևորությունը Հայաստանում:

Բանախոս`
Սարգիս Կնյազյան

  • «Կնյազյան ընդ Փարթնրս» իրավաբանական գրասենյակի տնօրեն (www.knyazyanlaw.com)
  •  IPRC-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ (www.ipr-center.org)  
  • Հայաստանում կեղծարարության և հենության դեմ պայքարին օժանդակող միջգերատեսչական հանձնաժողովի անդամ                                                                        
  • Հայաստանի Ամերիկյան Համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դասախոս  (http://law.aua.am/faculty/)
 
Միջոցառումը`
Մտավոր սեփականության իրավունքի բնագավառում սեմինար Թոփ-կլաս ծրագրի մասնակիցների համար
 
Հանդիպման Վայրը`
«Էրեբունի-Պլազա» Բազմաֆունկցիոնալ Բիզնես-Կենտրոն
 
Օրը`
24 հունվարի 2013թ.
 
, ,
Մտավոր սեփականության իրավունքի կենտրոնն անցկացրեց բանավոր հմտությունների վերաբերյալ սեմինար 2012-2013թթ. մտավոր սեփականության իրավունքի դատախաղ մրցույթի ուսանողների համար:
 
Բանախոսներ`
Վլադիմիր Վարդանյան
Արա Խզմալյան
 
Հանդիպման վայրը`
Հայաստանի Ամերիկյան Համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ
 
Օրը`
19 հունվարի 2013թ.
 

2012-2013թթ. Մտավոր սեփականության իրավունքի դատախաղ մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել www.ipr-center.org/hy/2013-ip-moot-court:

27-ը դեկտեմբերի, 2012թ.

 
«Մտավոր սեփականության իրավունքի կենտրոն» հիմնադրամը սկսում է իրականացնել «Հանրային նախաձեռնությունների հիման վրա օրենսդրական բարեփոխումների» իր ծրագիրը (“Public Initiatives based Legislative Reforms" project) (PILR): PILR ծրագրի հիմնական նպատակն է հանրային նախաձեռնությամբ աջակցել Հայաստանի օրենսդրական բարեփոխումներին մտավոր սեփականության իրավունքի և դոմենային անվանումների բնագավառում: PILR ծրագրի շրջանակներում IPRC-ին ևս կարող է ներկայացնել իր առաջարկությունները մտավոր սեփականության իրավունքի և դոմենային անվանումների բնագավառում: Բոլոր շահագրգիռ անձինք կարող են ներկայացնել իրենց առաջարկությունները PILR ծրագրին: PILR-ը տեխնիկական աջակցություն կտրամադրի ընտրված առաջարկությունների հեղինակներին: Բոլոր առաջարկությունները պետք է համապատասխանեն IPRC-ի նպատակներին (www.ipr-center.org) և աջակցեն մտավոր սեփականության և դոմենային անվանումների օրենսդրության բարեփոխմանը:
 
Կոնտակտային տվյալներ
 
«Հանրային նախաձեռնությունների հիման վրա օրենսդրական բարեփոխումների» ծրագիր (PILR)
Մտավոր սեփականության իրավունքի կենտրոն (IPRC)
Հայաստանում Ամերիկյան Համալսարանի բիզնես կենտրոն
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 9
 
Հեռ.՝ +374-93-707-017; + 374-55-511-103
E-mail: info [at] ipr-center.org
 
 
Սարգիս Կնյազյան
PILR նախագծի հիմնադիր, IPRC-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ
Հեռ.՝ +374 55 562-512
Email: sarkis [at] ipr-center.org

Մտավոր սեփականության իրավունքի կենտրոնն անցկացրեց սեմինար գրավոր հմտությունների վերաբերյալ 2012-2013թթ. Մտավոր սեփականության իրավունքի դատախաղ մրցույթի ուսանողների համար:

Բանախոսներ`
Արա Խզմալյան
Կարեն Մանուկյան

Հանդիպման վայրը`
Հայաստանի Ամերիկյան Համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ

Օրը`
24 դեկտեմբերի 2012թ.

2012-2013թթ. Մտավոր սեփականության իրավունքի դատախաղ մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել www.ipr-center.org:

17 դեկտեմբերի 2012թ.
 

«Մտավոր սեփականության իրավունքի կենտրոն» հիմնադրամը 2012թ.-ի դեկտեմբերի 21-ից սկսում է իրականացնել Տեխնոլոգիաների առևտրայնացման օժանդակության նախագիծը (ՏԱՕՆ www.iprc-tcap.org)

ՏԱՕՆ-ի հիմնական նպատակն է տեխնոլոգիաների և գիտատար ապրանքների առևտրայնացումը առևտրայնացման նախնական փուլերում: Մասնավորապես, ՏԱՕՆ-ը նպատակ ունի խթանել իր շահառուների կոմերցիոն գիտահետազոտական նախաձեռնությունները:

Հայաստանի գիտնականները և գյուտարարները կարող են պատվիրել տեխնոլոգիաների առևտրայնացման (կոմերցալիզացման) ծառայություններ՝ լրացնելով և ՏԱՕՆ-ին ուղարկելով կայքում առկա հատուկ դիմումի ձևը: ՏԱՕՆ-ը Հայաստանի գիտնականներին, գյուտարարներին, գիտահետազոտական հիմնարկներին, կենտրոններին և նախագծերին տրամադրում է զեղչերի ճկուն համակարգ:

Կոնտակտային տվյալներ

Տեխնոլոգիաների առևտրայնացման օժանդակության նախագիծ (TCAP)

Մտավոր սեփականության իրավունքի կենտրոն (IPRC)
Հայաստանում Ամերիկյան Համալսարանի բիզնես կենտրոն
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 9

Հեռ.՝ +374-93-707-017+ 374-55-511-103

E-mail: info [at] iprc-tcap.org

Սարգիս Կնյազյան

TCAP նախագծի համահիմնադիր, IPRC-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ
Հեռ.՝ +374 55 562-512

Email: sarkis [at] ipr-center.org

Հայկ Ասրիյան

TCAP նախագծի համահիմնադիր
Հեռ.՝ +7-926-988-5395
Email: haykasriyan [at] iprc-tcap.org

2012թ.-ի նոյեմբերի 8-ին, ՀՀ կառավարությունն իր № 1501-Ն որոշմամբ ընդունել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության բողոքարկման խորհրդում բողոքների քննարկման նոր կարգը (www.aipa.am): Համաձայն նոր կարգի, Մտավոր սեփականության գործակալության բողոքարկման խորհրդի նախագահն ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալն է կամ տեղակալներից մեկը: Բողոքարկման խորհրդի անհատական կազմը հաստատում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարը: Հայտերի փորձաքննության հետ կապված նեղ մասնագիտական հարցերի քննարկմանը, անհրաժեշտության դեպքում, խորհուրդը կարող է ներգրավել բարձրակարգ մասնագետների և գիտնականների:

2012թ.-ի հոկտեմբերի 10-ին «Մտավոր սեփականության իրավունքի կենտրոնը» պաշտոնապես հայտարարեց 2012-2013թթ. «Մտավոր սեփականության իրավունքի դատախաղ մրցույթի» մեկնարկը:

Մրցույթին մասնակցելու համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի էլեկտրոնային օրինակները` ներառյալ այս տարվա կանոնները և խնդիրը, տեղադրված են IPRC-ի կայքի «Մրցույթի նյութերը» էջում:
 
Բանախոս`
Կարեն Մանուկյան, IPRC-ի տնօրեն
 
Հանդիպման վայրը`
Հայաստանի Ամերիկյան Համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ
 

Օրը`
Հոկտեմբերի 10, 2012

2011-2012թթ. Մտավոր սեփականության իրավունքի դատախաղ մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել http://am.ipr-center.org/projects/annual-projects/ip-moot-court/2012-ip-moot-court:

ՀՀ փաստաբանների պալատի կողմից կազմակերպվող բաց դռների օրվա շրջանակներում իրականացնելու է անվճար խորհրդատվություն մտավոր սեփականության իրավունքի բնագավառում (հեղինակային իրավունք, ապրանքային նշաններ, գյուտեր և արտոնագրեր):

Այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են օգտվել այս հնարավորությունից, պետք է մինչև 2012թ.-ի սեպտեմբերի 28-ը հերթագրվեն՝ զանգահարելով 51-22-46 հեռախոսահամարով: Ավելին

IPRC-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սարգիս Կնյազյանն անցկացրեց սեմինար ԱՄՆ-ի (Գլենդել, Կալիֆորնիա) հայ ճարտարագետների և գիտնականների համար` «Մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության վերջին զարգացումները և տեխնոլոգիաների առևտրայնացումը Հայաստանում» թեմայով:

Հանդիպման վայրը՝
Լոս Անջելեսի Հայկական Միություն Ս. Լուիս փող. 117շ. Գլենդել, Կալիֆորնիա, ԱՄՆ
 
Օրը՝
24 հուլիսի 2012թ.

IPRC-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սարգիս Կնյազյանն անցկացրեց սեմինար Ամերիկայի հայ գիտնականների Վաշինգտոնյան մասնաճյուղի ներկայացուցիչների համար` «Մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության վերջին զարգացումները և տեխնոլոգիաների առևտրայնացումը» թեմայով:

Հանդիպման վայրը`
Սուրբ Մարիամի Հայկական Առաքելական Եկեղեցու Սրահ Վաշինգթոն, ԱՄՆ
 
Օրը՝
8 հուլիսի 2012թ.

ԱՄՆ-ի Առևտրի Դեպարտամենտի (US Department of Commerce) Կոմերցիոն իրավունքի զարգացման ծրագիրը (CLDP) 2012թ.-ի հուլիսի 7-21-ը, ԱՄՆ-ի Վաշինգթոն, Մերիլենդ, Մասաչուսեթս և Օկլահոմա նահանգներում անցկացրեց քննարկումներ նորարարության և տեխնոլոգիաների առևտրայնացման թեմաներով: Ծրագիրն իրականացվել է «Քաղաքացիական հետազոտությունների և մշակումների հիմնադրամի» (CRDF), Ուսթր ճարտարագիտական ինստիտուտի (WPI), Օկլահոմայի Պետական Համալսարանի (OSU), Վրաստանի ազգային մտավոր սեփականության կենտրոնի (Sakpatenti) և Հայաստանի գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի (ԳԱՏԱՀ) կողմից: Մասնակիցների շարքում ընդգրկված էին ներկայացուցիչներ առաջատար ուսումնական հաստատություններից, ԳԱՏԱՀ-ից, Գիտությունների ազգային ակադեմիայից և Հայաստանի Մտավոր սեփականության իրավունքի կենտրոնից (IPRC):

Մասնակիցները հանդիպեցին Մերիլենդի համալսարանի Maryland Technology Enterprise ինստիտուտի, Maryland Technology Development կորպորացիայի, Ուսթերի ճարտարագիտական ինստիտուտի և Օկլահոմայի պետական համալսարանի ներկայացուցիչների հետ, որոնք կիսվեցին տեխնոլոգիաների առևտրայնացման գրասենյակներ հիմնադրելու, կառավարելու, համապատասխան մասնագետներ պատրաստելու փորձով, ինչպես նաև ներկայացրեցին, թե ինչպես կարելի է 1) ստեղծել արդյունավետ համագործակցություն ակադեմիական գիտահետազոտական կառույցների և մասնավոր սեկտորի միջև, 2) ապահովել ֆինանսական ներդրումներ, և 3) կառավարել տեխնոլոգիայի փոխանցման գործընթացը: Մասնակիցները նաև հանդիպումներ ունեցան ԱՄՆ-ի Մտավոր սեփականության գործակալության (USPTO) ներկայացուցիչների, մի շարք ներդրողների, ձեռնարկատերերի, իրավաբաննների և ՓՄՁ-ների հետ, որպեսզի ծանոթանան ԱՄՆ-ի տեխնոլոգիաների փախանցման օրենսդրությանը և բացահայտեն վերոգրյալ շահառուների դերը տեխնոլոգիաների առևտրայնացման գործընթացում:

 

Հանդիպման վայրը՝
CLDP Office, USA
Trade Information Center, Washington DC, USA
WPI Bioengineering Institute, Worcester, MA, USA
Worcester Polytechnic Institute (WPI), Worcester, MA, USA
Maryland Technology Enterprise Institute (MTech), MD, USA
Maryland Technology Development Corporation (TEDCO), MD, USA
Oklahoma State University (OSU), Stillwater, OK, USA
Innovation to Enterprise (i2E), Venture Development Organization, Oklahoma City, OK, USA
Oklahoma Technology & Research Park, Business Incubator at Meridian, Stillwater, OK, USA
 
Օրը՝
7-21 հուլիսի 2012թ.
 

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ և Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի (EDMC) հետ համագործակցությամբ Ձեռնարկատիրութան և կառավարման զարգացման կենտրոնը (CEED) հայտարարել է Հայաստանի ձեռնարկատերերի և մենեջերների համար Թոփ-կլաս ծրագրի անցկացման մասին: Թոփ-կլասը հազվագյուտ ծրագիր է, որը ձեռնարկատերերին և մենեջերներին տրամադրում է իրենց ընկերությունների զարգացման համար անհրաժեշտ գործիքներ ու ռեսուրսներ: «Մտավոր սեփականության իրավունքի կենտրոն» հիմնադրամն անցկացրեց սեմինար Թոփ-կլաս ծրագրի մասնակիցների համար՝ շեշտադրելով Մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության կարևորությունը Հայաստանում:

Բանախոս`
Սարգիս Կնյազյան

  • «Կնյազյան ընդ Փարթնրս» իրավաբանական գրասենյակի տնօրեն (www.knyazyanlaw.com)
  •  IPRC-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ (www.ipr-center.org)  
  • Հայաստանում կեղծարարության և հենության դեմ պայքարին օժանդակող միջգերատեսչական հանձնաժողովի անդամ                                                                        
  • Հայաստանի Ամերիկյան Համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դասախոս  (http://law.aua.am/faculty/)
 
Միջոցառումը`
Մտավոր սեփականության իրավունքի բնագավառում սեմինար Թոփ-կլաս ծրագրի մասնակիցների համար
 
Հանդիպման Վայրը`
«Էրեբունի-Պլազա» Բազմաֆունկցիոնալ Բիզնես-Կենտրոն
 
Օրը`
1 հունիսի 2012թ.

Մտավոր սեփականության իրավունքի կենտրոնն անցկացրեց սեմինար մտավոր սեփականության իրավունքի բնագավառում Հայաստանի Ամերիկյան Համալսարանի ճարտարագիտության քոլեջի համար:

Բանախոս`
Սարգիս Կնյազյան

  • «Կնյազյան ընդ Փարթնրս» իրավաբանական գրասենյակի տնօրեն (www.knyazyanlaw.com)  
  • IPRC-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ (www.ipr-center.org)  
  • Հայաստանում կեղծարարության և հենության դեմ պայքարին օժանդակող իջգերատեսչական հանձնաժողովի անդամ  
  • Հայաստանի Ամերիկյան Համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դասախոս   (http://law.aua.am/faculty)
 
Հանդիպման վայրը`
Հայաստանի Ամերիկյան Համալսարան, Ճարտարագիտության քոլեջ
 
Օրը`
25 մայիսի 2012թ.

Մտավոր սեփականության իրավունքի կենտրոնն անցկացրեց սեմինար “Ինչպես կատարել գրանցված գյուտերի (արտոնագրերի) միջազգային որոնում” թեմայով:

Բանախոս`
Ալֆոնսո Կալլես Սանչեզ
Հայաստանում Եվրոմիության խորհրդատվական խմբի խորհրդատու

Հանդիպման վայրը`
Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն, ՀՀ Պետական Ճարտարագիտական Համալսարան, Շենք #10, 6-րդ հարկ

Օրը`
18 մայիսի 2012թ.

ԱՄՆ-ի դեսպանությունը մտավոր սեփականության միջազգային օրվա առթիվ կազմակերպել էր Նեյշնլ Ջեոգրաֆիկ ընկերության “Ապօրինի. ստվերային առևտուր” վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմին հաջորդեց Հայաստանում մտավոր սեփականության իրավունքների վերաբերյալ քննարկում… կարդալ ավելին

Բանախոսներ`
Սամվել Զաքարյան, Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության նախագահ
Անդրանիկ Խաչիկյան, ՀՀ Մտավոր սեփականության գործակալության պետի տեղակալ
Գրիգոր Բարսեղյան, «Մայքրոսոֆթ» հայաստանյան ընկերության տնօրեն
Սարգիս Կնյազյան, «Կնյազյան ընդ Փարթնրս» իրավաբանական գրասենյակի տնօրեն

Հանդիպման վայրը`
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Օրը`
26 ապրիլի 2012թ.

Մտավոր սեփականության իրավունքի կենտրոնը (IPRC) անցկացրեց սեմինար մտավոր սեփականության իրավունքի բնագավառում հատուկ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների կազմակերպությունների համար: Սեմինարն անցկացվեց ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում (www.tumo.org), որի նպատակն էր Հայաստանի հատուկ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների բնագավառի ներկայացուցիչներին ծանոթացնել մտավոր սեփականության իրավունքի տարբեր ճյուղերի հիմնական հասկացություններին (հեղինակային իրավունքներ, արտոնագրեր (պատենտ), արդյունաբերական նմուշներ, օգտակար մոդելներ, առևտրային գաղտնիքներ, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաներ, ապրանքային նշաններ) ինչպես նաև քննարկել համակարգչային ծրագրերը և այլ մտավոր սեփականությունը հեղինակային իրավունքի կամ արտոնագրի (պատենտի) միջոցով պաշտպանելու առավելություններն ու թերությունները:

Բանախոսներ`

Արթուր Մայսուրյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարության Եվրամիության հետ համագործակցության վարչության պետ

Յենե Վելենդորֆ
Հայաստանում Twinning ծրագրի խորհրդատու, Դանիայի մտավորս սեփականության գործակալություն

Արթուր Վարդերեսյան
ՀՀ ոստիկանության մտավոր սեփականության իրավունքի ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ

Կարեն Կարապետյան
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության մաքսային գործերի և ՄՍ պաշտպանության ընթացակարգերի բաժնի պետ

Սոնյա Վարդանյան
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության հեղինակային իրավունքի բաժնի պետ

Նարինե Մկրտչյան
Իրավախորհրդատու, BSA Հայաստան

Ասյա Դալլաքյան
Հենության դեմ պայքարի գծով մենեջեր, Մայքրոսոֆթ Հայաստան

Սարգիս Կնյազյան

  • «Կնյազյան ընդ Փարթնրս» իրավաբանական գրասենյակի տնօրեն (www.knyazyanlaw.com)  
  •  IPRC-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ (www.ipr-center.org)                              
  • Հայաստանում կեղծարարության և հենության դեմ պայքարին օժանդակողմիջգերատեսչական հանձնաժողովի անդամ
  • Հայաստանի Ամերիկյան Համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դասախոս  (http://law.aua.am/faculty/)
 
Միջոցառումը`
Սեմինար մտավոր սեփականության իրավունքի բնագավառում հատուկ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների կազմակերպությունների համար
 
Հանդիպման վայրը`
ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 16
 
Օրը`
14 ապրիլի 2012թ.
 
, , ,

Մտավոր սեփականության իրավունքի կենտրոնն անցկացրեց կլոր սեղան քննարկում 2011-2012թթ. Մտավոր սեփականության իրավունքի դատախաղ մրցույթի խնդրում ներառված մտավոր սեփականության իրավունքի հետ կապված հարցերի վերաբերյալ:

Բանախոս`
Անդրանիկ Խաչիկյան, ՀՀ Մտավոր սեփականության գործակալության պետի տեղակալ

Հանդիպման վայրը`
Հայաստանի Ամերիկյան Համալսարան (Իրավագիտության ֆակուլտետ, 307 սենյակ)

Օրը`
17 մարտի 2012թ.

AmCham-ն անցկացրեց հանդիպում Հայաստանում Մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության վերաբերյալ:

Բանախոսներ`
Գարեգին Մելքոնյան, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար
Գրիգոր Բարսեղյան, Մայքրոսոֆթ ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն
Սարգիս Կնյազյան, IPRC-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ

Հանդիպման վայրը`
ՀՀ, ք Երևան, Ամիրյան 1, Արմենիա Մարիոթ հյուրանոց, «Թագուհի Էրատո» դահլիճ

Օրը`
28 փետրվարի 2012թ.

2012թ.-ի փետրվարի 17-ին և 18-ին, Մտավոր սեփականության իրավունքի կենտրոնն անցկացրեց 2-րդ ամենամյա «Մտավոր սեփականության իրավունքի դատախաղ մրցույթը»: Մրցույթն անցկացվեց Հայաստանի Ամերիկյան Համալսարանում: Այս տարվա Մրցույթին մասնակցեցին մոտ 30 իրավաբան ուսանողներ:

Այս տարվա գրավոր և բանավոր մրցափուլերը գնահատվել են՝ Արդարադատության փոխնախարարի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության ղեկավարների ու մասնագետների, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի դեկանի, Եվրոպական արտոնագրային գերատեսչության արտոնագրային փորձագետի, ՀՀ ոստիկանության մտավոր սեփականության իրավունքի ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետի, ինչպես նաև տարբեր տեղական իրավաբանական գրասենյակների իրավաբանների կողմից: Մրցույթին ներկա էին նաև ներկայացուցիչներ տեղական գիտահետազոտական կենտրոններից և Հայաստանում Եվրոմիության Խորհրդատվական Խմբի մտավոր սեփականության իրավունքի հարցերով փորձագետներ: Մրցույթի մասնակիցներին և հաղթողներին վկայականները հանձնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը:

Դատավորները տպավորված էին մասնակից ուսանողների գիտելիքներով, պատրաստվածությամբ և փաստարկներ ներկայացնելու ունակությամբ: Մրցույթի եզրափակիչ փուլի մասնակիցներն էին՝ Երևանի պետական համալսարանի և Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի թիմերը, և 2012թ.-ի Մրցույթի հաղթող ճանաչվեց Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի թիմը: «Լավագույն գրավոր աշխատանք» անվանակարգում հաղթող ճանաչվեց Երևանի պետական համալսարանի թիմը, իսկ «Լավագույն բանախոս» ճանաչվեց Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի թիմի անդամը:

Մտավոր սեփականության իրավունքի կենտրոնն անցկացրեց բանավոր հմտությունների վերաբերյալ սեմինար մտավոր սեփականության իրավունքի դատախաղ մրցույթի ուսանողների համար:

Բանախոսներ`
Վլադիմիր Վարդանյան
Լևոն Գևորգյան
Արա Խզմալյան
Սարգիս Կնյազյան

Հանդիպման վայրը`
Հայաստանի Ամերիկյան Համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ

Օրը`
4 փետրվարի 2012թ.

2011-2012թթ. Մտավոր սեփականության իրավունքի դատախաղ մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել http://am.ipr-center.org/projects/annual-projects/ip-moot-court/2012-ip-moot-court:

Մտավոր սեփականության իրավունքի կենտրոնն անցկացրեց սեմինար գրավոր հմտությունների վերաբերյալ 2011-2012թթ. Մտավոր սեփականության իրավունքի դատախաղ մրցույթի ուսանողների համար:

Բանախոսներ`
Արա Խզմալյան
Սարգիս Կնյազյան

Հանդիպման վայրը`
Հայաստանի Ամերիկյան Համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ

Օրը`
17 դեկտեմբերի 2011թ.

2011-2012թթ. Մտավոր սեփականության իրավունքի դատախաղ մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել http://am.ipr-center.org/projects/annual-projects/ip-moot-court/2012-ip-moot-court:

Մտավոր սեփականության իրավունքի կենտրոնն անցկացրեց սեմինար «Հեղինակային իրավունքի խնդիրները հեռուստատեսության և ռադիոյի եթերում» թեմայով:

Բանախոս`
Սուսաննա Ներսիսյան, Հայհեղինակ ՀԿ-ի տնօրեն

Հանդիպման վայրը`
Եվրասիա համագործակցություն հիմնադրամ

Օրը`
26 նոյեմբերի 2011թ.

ՀՀ արդարադատության նախարարությունը Եվրոմիության Խորհրդատվական Խմբի հետ համատեղ կազմակերպեց Սիմպոզիում մտավոր սեփականության իրավունքների հարցերի վերաբերյալ: Սիմպոզիումի նպատակն էր կազմակերպել Հայաստանի դատավորների հետ հանդիպում, որը կնպաստեր Հայաստանում մտավոր սեփականության իրավունքների ոլորտի բարեփոխումների վերաբերյալ երկխոսությանը և իրազեկության բարձրացմանը:

ԲԱՆԱԽՈՍՆԵՐ`
Օնո Սիմոնս, Եվրոմիության պատվիրակության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար
Արամ Օրբելյան, ՀՀ Արդարադատության փոխնախարար
Ալֆոնսո Կալլես, Եվրոմիության Խորհրդատվական Խմբի մտավոր սեփականության իրավունքի հարցերով միջազգային խորհրդատու
Մարինե Ֆիդանյան, Եվրոմիության Խորհրդատվական Խմբի մտավոր սեփականության իրավունքի հարցերով ազգային փորձագետ,
Սարգիս Կնյազյան, IPRC-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ

Միջոցառումը`
Սիմպոզիում մտավոր սեփականության իրավունքի հարցերի վերաբերյալ Հայաստանի դատավորների համար

Օրը`
25 նոյեմբերի, 2011

Եվրոմիության Խորհրդատվական Խումբը ՀՀ Դատախազության հետ համատեղ կազմակերպեց Սիմպոզիում մտավոր սեփականության իրավունքների հարցերի վերաբերյալ: Սիմպոզիումի նպատակն էր կազմակերպել Հայաստանի դատախազների հետ հանդիպում, որը կնպաստեր Հայաստանում մտավոր սեփականության իրավունքների ոլորտի բարեփոխումների վերաբերյալ երկխոսությանը և իրազեկության բարձրացմանը:

ԲԱՆԱԽՈՍՆԵՐ`
Օնո Սիմոնս, Եվրոմիության պատվիրակության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար,
Ալֆոնսո Կալլես, Եվրոմիության Խորհրդատվական Խմբի մտավոր սեփականության իրավունքի հարցերով միջազգային խորհրդատու,
Արտակ Հարությունյան, ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական վարչության պետ,
Հարություն Սարգսյան, ՀՀ Դատախազության սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ
Մարինե Ֆիդանյան, Եվրոմիության Խորհրդատվական Խմբի մտավոր սեփականության իրավունքի հարցերով ազգային փորձագետ,
Արթուր Վարդերեսյան, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության մտավոր սեփականության իրավունքների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի վարչություն,
Սարգիս Կնյազյան, IPRC-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ

Միջոցառումը`
Սիմպոզիում մտավոր սեփականության իրավունքի հարցերի վերաբերյալ Հայաստանի դատախազների համար

Օրը`
24 նոյեմբերի, 2011

Եվրոմիության Խորհրդատվական Խումբը ՀՀ Դատախազության դպրոցի հետ համատեղ կազմակերպեց Սիմպոզիում մտավոր սեփականության իրավունքների հարցերի վերաբերյալ: Սիմպոզիումի նպատակն էր կազմակերպել Հայաստանի ապագա դատախազների հետ հանդիպում, որը կնպաստեր Հայաստանում մտավոր սեփականության իրավունքների ոլորտի բարեփոխումների վերաբերյալ երկխոսությանը և իրազեկության բարձրացմանը:

ԲԱՆԱԽՈՍՆԵՐ`
Անթի Հարթիկայնեն, Եվրոմիության Խորհրդատվական Խմբի ղեկավար
Ալֆոնսո Կալլես, Եվրոմիության Խորհրդատվական Խմբի մտավոր սեփականության իրավունքի հարցերով միջազգային խորհրդատու
Մարինե Ֆիդանյան, Եվրոմիության Խորհրդատվական Խմբի մտավոր սեփականության իրավունքի հարցերով ազգային փորձագետ,
Սարգիս Կնյազյան, IPRC-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ

Միջոցառումը`
Սիմպոզիում մտավոր սեփականության իրավունքի հարցերի վերաբերյալ ՀՀ Դատախազության դպրոցի համար

Օրը`
23 նոյեմբերի, 2011

Մտավոր սեփականության իրավունքի կենտրոնն անցկացրեց սեմինար հեղինակային իրավունքի, ապրանքային նշանների և անբարեխիղճ մրցակցության վերաբերյալ 2011-2012թթ. Մտավոր սեփականության իրավունքի դատախաղ մրցույթի ուսանողների համար: Բանախոսները շեշտադրեցին մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության կարևորությունը Հայաստանի համար: Պարոն Բարսեղյանը նաև նկարագրեց լիցենզիոն ծրագրերի օգտագործման առավելությունները և ոչ լիցենզիոն ծրագրերի օգտագործման վտանգները:

Բանախոսներ`
Անդրանիկ Խաչիկյան, ՀՀ Մտավոր սեփականության գործակալության պետի տեղակալ
Սուսաննա Ներսիսյան, Հայհեղինակ ՀԿ-ի տնօրեն
Գրիգոր Բարսեղյան, Մայքրոսոֆթ ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն
Սարգիս Կնյազյան, «Կնյազյան ընդ Փարթնրս» իրավաբանական գրասենյակի տնօրեն

Հանդիպման վայրը`
Հայաստանի Ամերիկյան Համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ

Օրը`
19 նոյեմբերի 2011թ.

ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական պարոն Վահե Դանիելյանը, «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը, Մտավոր սեփականության իրավունքի բնագավառում մասնագիտացած Կնյազյան ընդ Փարթնրս իրավաբանական գրասենյակի տնօրեն Սարգիս Կնյազյաը, ինչպես նաև այլ կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց ելույթներում շեշտադրեցին Մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության կարևորությունը Հայաստանում: Սա Մայքրոսոֆթի հայաստանյան ներկայացուցչության կողմից կազմակերպած բազմաթիվ միջոցառումներից մեկն էր, որը նպաստում է Հայաստանում մտավոր սեփականության իրավունքի բնագավառում հասարակության իրազեկման բարձրացմանը:

Միջոցառումը`
Microsoft Play Fair Day

Հանդիպման վայրը`
Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն

Օրը`
18 նոյեմբերի 2011թ.

Մտավոր սեփականության իրավունքի կենտրոնն անցկացրեց սեմինար գյուտերի առևտրայնացման թեմայով` Կալիֆորնիայի պրոֆ. Հակոբ Փանոսյանի հետ:

Բանախոս`
Հակոբ Փանոսյան, Ph.D.
ARPA ինստիտուտի նախագահ
Կալիֆորնիայի Պետական Համալսարանի պրոֆեսոր
Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի արտերկրյա անդամ

Հանդիպման վայրը`
Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն

Օրը`
5 նոյեմբերի 2011թ.

IPRC-ին ողջունում է իր հոգաբարձուների խորհրդի երեք նոր անդամներին՝

Դոկտոր Փանոսյան, Կալիֆորնիա, ԱՄՆ
Դոկտոր Մանուկ, Մյունխեն, Գերմանիա
Դոկտոր Մելիքյան, Կալիֆորնիա, ԱՄՆ

Խորհրդի անդամներն ընտրվել են Մտավոր սեփականության իրավունքի բնագավառում իրենց մասնագիտական հմտությունների և հետաքրքրությունների հիման վրա, որպես անհատներ, այլ ոչ թե որպես իրենց կամկազմակերպությունների ներկայացուցիչներ:

Մենք համոզված ենք, որ Խորհրդի նոր անդամները մեծ ներդրում կունենան IPRC-ի և վերջինիս գործունեության մեջ:

IPRC-ի Հոգաբարձուների խորհուրդը

Մտավոր սեփականության իրավունքի կենտրոնն անցկացրեց կլոր սեղան քննարկում Հայաստանում բիզնես գաղափարների պաշտպանության վերաբերյալ, որին մասնակցեցին նաև այս բնագավառի մասնագետներ, այդ թվում` ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփկանության գործակալության պետի տեղակալը:

Հանդիպման վայրը`
Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն

Օրը`
26 հոկտեմբերի 2011թ.

2011թ.-ի հոկտեմբերի 15-ին «Մտավոր սեփականության իրավունքի կենտրոնը» պաշտոնապես հայտարարեց 2011-2012թթ. «Մտավոր սեփականության իրավունքի դատախաղ մրցույթի» մեկնարկը:

Բանախոսներ`
Սարգիս Կնյազյան, IPRC-ի հոգեբարձուների խորհրդի նախագահ
Կարեն Մանուկյան, IPRC-ի տնօրեն

Հանդիպման վայրը`
Հայաստանի Ամերիկյան Համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ

Օրը`
Հոկտեմբերի 15, 2011

 

, , ,
, , , , , , , , , , , , , , , , , , ,

«Մտավոր սեփականության իրավունքի կենտրոն» հիմնադրամն ավարտեց մտավոր սեփականության իրավունքի ոլորտում անվճար իրավաբանական խորհրդատվության իր վեցամսյա ծրագիրը (2011թ. օգոստոս – 2012թ. հունվար), որի շնորհիվ Հայաստանի մի շարք ստեղծագործողներ, հեղինակներ, գյուտարարներ, գիտնականներ և մտավոր սեփականություն ստեղծող այլ անձինք (այդ թվում շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություններ), որոնք հնարավորություն չունեին օգտվելու այս բնագավառի իրավաբանական թանկարժեք ծառայություններից, կարողացան ստանալ անվճար խորհրդատվություն: