• 2015-2016թթ. Մտավոր սեփականության իրավունքի դատախաղ մրցույթի հաղթող թիմը

  • 2015-2016թթ. Մտավոր սեփականության իրավունքի դատախաղ մրցույթը

  • IPRC-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սարգիս Կնյազյանն անցկացրեց սեմինար «Մտավոր սեփականություն հասկացությունը և դրա կարևորությունը» թեմայով «Այբ» ավագ դպրոցի աշակերտների համար:

  • 2014թ.-ի “Ես Ստեղծում եմ” (“I Create”) մրցույթի մասնակիցներ:

  • IPRC-ին ՀՀ Արդարադատության նախարարության հետ համատեղ անցկացրեց կլոր սեղան քննարկում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ բաժնի վերանայման (Մտավոր սեփականություն) վերաբերյալ

  • 2013-2014թթ. Մտավոր սեփականության իրավունքի դատախաղ մրցույթի հաղթող թիմը եզրափակիչ փուլի դատավորների հետ

  • ԱՄՆ-ի Առևտրի դեպարտամենտի Կոմերցիոն իրավունքի զարգացման ծրագիրը (CLDP), ԱՄՆ դեսպանատունը, IREX-ը, IPRC-ին և ԱՄՆ-ի Նյու Հեմփշիրի համալսարանի իրավաբանական ֆակուլտետն անցկացրեցին սեմինար «Մտավոր սեփականություն և գյուտերի առևտրայնացում» թեմայով:

  • CLDP-ին, Հայհեղինակ ՀԿ-ն, ՀՀ Մտավոր սեփականության գործակալության, ՀՀ Մշակույթի նախարարության հետ համատեղ անցկացրեցին մեկօրյա միջոցառում` «Հեղինակային իրավունքի կոլեկտիվ կառավարումը Հայաստանում՝ հանրային իրազեկության բարձրացում» թեմայով:

  • IPRC-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սարգիս Կնյազյանը մասնակցեց Կալիֆորնիայի Դեյվիս Համալսարանի Լիցենզավորման ակադեմիայի ծրագրին:

  • IPRC-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սարգիս Կնյազյանն այցելեց ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սիլիկոնյան Հովիտ (Google, Facebook, IBM, Microsoft, Apple, Kilpatrick Townsend, SRI International և այլ ընկերություններ):

  • Սարգիս Կնյազյանը Կալիֆորնիայի Դեյվիս Համալսարանի իրավաբանական ֆակուլտետում ներկայացրեց իր ելույթը «Մտավոր սեփականության իրավունքի բնագավառի մարտահրավերները մալարիայի պատվաստանյութի պատրաստման և տարածման» թեմայով:

  • 2014-2015թթ. Մտավոր սեփականության իրավունքի դատախաղ մրցույթի հաղթող թիմը եզրափակիչ մրցափուլի դատավորների հետ 

Կլոր սեղան քննարկումներ

IPRC-ին ՀՀ Արդարադատության նախարարության հետ համատեղ անցկացրեց կլոր սեղան քննարկում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ բաժնի (Մտավոր սեփականություն) վերաբերյալ, որի ընթացքում քննարկվեց ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում մտավոր սեփականության տարբեր օբյեկտներին առնչվող 90-ից ավել հոդվածների առկայության անհրաժեշտության հարցը:

Կլոր սեղան քննարկմանը մասնակցեցին ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը, Արդարադատության նախարարի խորհրդական և Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի իրավունքի ամբիոնի վարիչ Նորա Սարգսյանը, ներկայացուցիչներ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից և նախարարության Մտավոր սեփականության գործակալությունից, Հեղինակների գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությունից, փաստաբանական գրասենյակներից, Հայաստանում Ամերիկյան Համալսարանի իրավաբանական ֆակուլտետից, Հայաստանում BSA ընկերության ներկայացուցչությունից, Ծրագրային ապահովումներ մշակող ընկերություններից, ինչպես նաև մտավոր սեփականության իրավունքի բնագավառում մասնագիտացված հավատարմատարներ:

Մասնակիցները համակարծիք էին, որ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 10-րդ բաժնի դրույթների մեծ մասն այս կամ այն կերպ կրկնվում է տվյալ բանագավառը կարգավորող առանձին ընդունված օրենքներով («Ապրանքային նշանների», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների», «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների» մասին օրենքներում և այլն), որն արդյունավետ չէ մի շարք պատճառներով: Մասնավորապես, մասնակիցները ելնելով իրենց պրակտիկ փորձից, ինչպես նաև միջազգային առաջատար փորձից, նշեցին, որ արդյունավետ չէ և հաճախակի խնդիրներ են առաջանում, երբ միևնույն ոլորտի նույնանման դրույթներ ամրագրված են տարբեր իրավական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերում: Փորձը ցույց է տալիս, որ ոլորտը կարգավորող վերոգրյալ առանձին օրենքների վերանայումը, հաճախակի, ինքնաբերաբար, առիթ և պատճառ է հանդիսանում նաև Քաղաքացիական օրենսգրքի փոփոխության համար, և հակառակը: Արդյունքում, ոչ միայն կատարվում է կրկնակի աշխատանք, այլև շատ դեպքերում, դրա հետևանքով առաջանում են որոշ, առաջին հայացքից ոչ ակնհայտ, հակասություններ օրենսգրքի և օրենքների միջև, որոնք ի հայտ են գալիս օրենքների կիրարկման փուլում և տարբեր խնդիրների պատճառ դառնում:

Հաշվի առնելով վերոգրյալ օրենքների և օրենսգրքի միջև առկա բազմաթիվ կրկնողությունները և մի շարք այլ խնդիրներ, քննարկման արդյունքում, մասնակիցները համակարծիք էին ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի ներկայիս 90-ից ավելի դրույթների կրճատման գաղափարի հետ` առաջարկելով Օրենսգրքում հակիրճ ամրագրել միայն մտավոր սեփականության (ՄՍ օբյեկտների) և մտավոր սեփականության իրավունքների ընդհանուր հասկացություններն ու օբյեկտները, քանզի բոլոր այլ հարաբերություններն արդեն իսկ կարգավորված են առանձին ընդունված օրենքներով: Մասնակիցներից շատերը պատրաստակամություն հայտնեցին մասնակցել Քաղաքացիական օրենսգրքի 10-րդ բաժնի վերանայման և նախագծի մշակման աշխատանքներին:

Վայրը` Հայաստանի Ամերիկյան Համալսարան, Բաղրամյան 40, 315 լսարան

Օրը` 06 մարտի 2014թ.

 

Մասնակիցները՝
Արամ Օրբելյան – ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ (իրավաբան, դասախոս)
Նորա Սարգսյան – ՀՀ Արդարադատության նախարարի խորհրդական (իրավաբան, դասախոս)
Անի Օբոսյան – ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ
Արա Աբգարյան – ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության ներկայացուցիր (իրավաբան)
Սուսաննա Ներսիսյան – Հայհեղինակ՝ հեղինակների գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպության տնօրեն (իրավաբան, դասախոս)
Կարինե Պետրոսյան – Հայհեղինակ՝ հեղինակների գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպության ներկայացուցիչ (իրավաբան)
Սարգիս Կնյազյան – IPRC-ի ներկայացուցիչ (արտոնագրային հավատարմատար, իրավաբան, դասախոս)
Կարեն Մանուկյան – IPRC-ի գործադիր տնօրեն (իրավաբան)
Նարինե Մկրտչյան – BSA ընկերության ներկայացուցիչ (իրավաբան)
Վահագն Պետրոսյան – Արտոնագրային հավատարմատար
Նազելի Թովմասյան – «Ի Էլ Էլ» Իրավաբանական գրասենյակի ներկայացուցիչ (իրավաբան)
Սուսաննա Գրիգորյան – «Կնյազյան ընդ Փարթնրս» իրավաբանական գրասենյակի ներկայացուցիչ
Մարիա Աբրահամյան – USAID Ֆինանսներ տնտեսության զարգացման համար ծրագրի մասնագետ (իրավաբան)
Արման Պողոսյան – «Ինստիգեյթ» ՓԲԸ-ի տնօրեն
 

Մտավոր սեփականության իրավունքի կենտրոնն անցկացրեց կլոր սեղան քննարկում 2011-2012թթ. Մտավոր սեփականության իրավունքի դատախաղ մրցույթի խնդրում ներառված մտավոր սեփականության իրավունքի հետ կապված հարցերի վերաբերյալ:

Բանախոս`
Անդրանիկ Խաչիկյան, ՀՀ Մտավոր սեփականության գործակալության պետի տեղակալ

Հանդիպման վայրը`
Հայաստանի Ամերիկյան Համալսարան (Իրավագիտության ֆակուլտետ, 307 սենյակ)

Օրը`
17 մարտի 2012թ.

Մտավոր սեփականության իրավունքի կենտրոնն անցկացրեց կլոր սեղան քննարկում Հայաստանում բիզնես գաղափարների պաշտպանության վերաբերյալ, որին մասնակցեցին նաև այս բնագավառի մասնագետներ, այդ թվում` ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփկանության գործակալության պետի տեղակալը:

Հանդիպման վայրը`
Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն

Օրը`
26 հոկտեմբերի 2011թ.