Խորհրդատվություն

«Մտավոր սեփականության իրավունքի կենտրոն» հիմնադրամն ավարտեց մտավոր սեփականության իրավունքի ոլորտում անվճար իրավաբանական խորհրդատվության իր վեցամսյա ծրագիրը (2011թ. օգոստոս – 2012թ. հունվար), որի շնորհիվ Հայաստանի մի շարք ստեղծագործողներ, հեղինակներ, գյուտարարներ, գիտնականներ և մտավոր սեփականություն ստեղծող այլ անձինք (այդ թվում շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություններ), որոնք հնարավորություն չունեին օգտվելու այս բնագավառի իրավաբանական թանկարժեք ծառայություններից, կարողացան ստանալ անվճար խորհրդատվություն: