• 2015-2016թթ. Մտավոր սեփականության իրավունքի դատախաղ մրցույթի հաղթող թիմը

  • 2015-2016թթ. Մտավոր սեփականության իրավունքի դատախաղ մրցույթը

  • 2014թ.-ի “Ես Ստեղծում եմ” (“I Create”) մրցույթի մասնակիցներ:

  • IPRC-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սարգիս Կնյազյանն անցկացրեց սեմինար «Մտավոր սեփականություն հասկացությունը և դրա կարևորությունը» թեմայով «Այբ» ավագ դպրոցի աշակերտների համար:

  • IPRC-ին ՀՀ Արդարադատության նախարարության հետ համատեղ անցկացրեց կլոր սեղան քննարկում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ բաժնի վերանայման (Մտավոր սեփականություն) վերաբերյալ

  • 2013-2014թթ. Մտավոր սեփականության իրավունքի դատախաղ մրցույթի հաղթող թիմը եզրափակիչ փուլի դատավորների հետ

  • ԱՄՆ-ի Առևտրի դեպարտամենտի Կոմերցիոն իրավունքի զարգացման ծրագիրը (CLDP), ԱՄՆ դեսպանատունը, IREX-ը, IPRC-ին և ԱՄՆ-ի Նյու Հեմփշիրի համալսարանի իրավաբանական ֆակուլտետն անցկացրեցին սեմինար «Մտավոր սեփականություն և գյուտերի առևտրայնացում» թեմայով:

  • CLDP-ին, Հայհեղինակ ՀԿ-ն, ՀՀ Մտավոր սեփականության գործակալության, ՀՀ Մշակույթի նախարարության հետ համատեղ անցկացրեցին մեկօրյա միջոցառում` «Հեղինակային իրավունքի կոլեկտիվ կառավարումը Հայաստանում՝ հանրային իրազեկության բարձրացում» թեմայով:

  • IPRC-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սարգիս Կնյազյանը մասնակցեց Կալիֆորնիայի Դեյվիս Համալսարանի Լիցենզավորման ակադեմիայի ծրագրին:

  • IPRC-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սարգիս Կնյազյանն այցելեց ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սիլիկոնյան Հովիտ (Google, Facebook, IBM, Microsoft, Apple, Kilpatrick Townsend, SRI International և այլ ընկերություններ):

  • Սարգիս Կնյազյանը Կալիֆորնիայի Դեյվիս Համալսարանի իրավաբանական ֆակուլտետում ներկայացրեց իր ելույթը «Մտավոր սեփականության իրավունքի բնագավառի մարտահրավերները մալարիայի պատվաստանյութի պատրաստման և տարածման» թեմայով:

  • 2014-2015թթ. Մտավոր սեփականության իրավունքի դատախաղ մրցույթի հաղթող թիմը եզրափակիչ մրցափուլի դատավորների հետ 

Խորհուրդ

 

Սարգիս Կնյազյան 
Խորհրդի նախագահ
 

Սարգիս Կնյազյանը ղեկավարում է մտավոր սեփականության իրավունքի մեջ մասնագիտացված Կնյազյան ընդ Փարթնրս իրավաբանական գրասենյակը (www.knyazyanlaw.com), որը մատուցում է այդ բնագավառի (հեղինակային և հարակից իրավունքներ, ապրանքային նշաններ, արտոնագրեր, օգտակար մոդելներ, արդյունաբերական նմուշներ և այլն) գրեթե բոլոր տեսակի իրավաբանական ծառայությունները:

Պարոն Կնյազյանը մասնագիտացած է մտավոր սեփականության իրավունքի և միջազգային բիզնես իրավունքի բնագավառներում: Նա աշխատել է Առլեքս Ինտերնեյշնլ իրավաբանական գրասենյակում և Հայաստանի Ամերիկյան Համալսարանում` որպես իրավախորհրդատու, հետագայում նաև ԱՄՆ-ի ֆեդերալ դատարաններից մեկում (United States District Court, Northern District of Illinois, Chicago, IL)` որպես մտավոր սեփականության իրավունքի հարցերով ֆեդերալ դատավորի օգնական, իսկ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո աշխատել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում` որպես մտավոր սեփականության իրավունքի բնագավառի խորհրդատու:

Պարոն Կնյազյանը ստացել է մտավոր սեփականության իրավունքի մագիստրոսի կոչում ԱՄՆ-ի Նյու Հեմփշիրի համալսարանից (University of New Hampshire, School of Law) (նախկինում` Franklin Pierce Law School), և ավարտել է Իսրաելի Հայֆայի համալսարանի, Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության կողմից ֆինանսավորվող, Եվրոպական արտոնագրային (պատենտային) իրավունքի դասընթացները: Սարգիս Կնյազյանը դասավանդում Մտավոր սեփականության իրավունք Հայաստանի Ամերիկյան Համալսարանի իրավաբանական ֆակուլտետում (http://law.aua.am/faculty/) և Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:

 

Description: pic

Անիտա Մելիքյան 
Խորհրդի անդամ
 

Դոկտոր Անիտա Մելիքյանն իր Ph.D գիտական աստիճանը ստացել է Ֆրանսիայի “Louis Pasteur”-ի անվան համալսարանից: Նա ԱՄՆ-ում գրանցված արտոնագրային հավատարմատար է և ունի դեղագործության բնագավառի արտոնագրային հավատարմատարի ավելի քան 15 տարվա փորձ:

Դոկտոր Մելիքյանը հանդիսանում է Սան Ֆրանցիսկոյի Ֆրանս-Ամերիկյան առևտրի պալատի բժշկակենսաբանական հանձնաժողովի փոխնախագա (FACCSF) և Սան Ֆրանցիսկոյի Մտավոր սեփականության իրավունքի ասոցիացիայի (SFIPLA) անդամ:

Նա նաև աշխատում է «SciMed Partners» ընկերությունում` որպես մտավոր սեփականության և բիզնես ռազմավարության գծով ավագ խորհրդական, ինչպես նաև «Franklin & Associates International» ընկերությունում` որպես անկախ փորձագետ:

Դոկտոր Մելիքյանը ԱՄՆ-ում և աշխարհի մի շարք երկրներում գրանցված 20 գյուտերի և բազմաթիվ գիտական հոդվածների համահեղինակ է:

 

Description: pic

Նորիկ Դիլանչյան 
Խորհրդի անդամ
 

Նորիկ Դիլանչյանը ղեկավարում է «Dilanchian Lawyers & Consultants» իրավաբանական գրասենյակը (www.dilanchian.com.au), որը հիմնադրվել է 2000թ.-ին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում:

Պարոն Դիլանչյանն ունի 30 տարվա փորձ տեղեկատվական տեխնոլոգիաների, մտավոր սեփականության իրավունքի և գործարարության բնագավառներում: Նա որպես իրավախորհրդատու աշխատել է 1983թ.-ից` տարբեր միջին և խոշոր իրավաբանական գրասենյակներում, իսկ մինչ այդ `«Angus & Robertson Publishers» ընկերությունում: Որպես գործարարության բնագավառի իրավաբան, նա մասնավորապես զբաղվել է տեխնոլոգիաների և մտավոր սեփականության պաշտպանությամբ, կառավարմամբ, պայմանագրերի կազմամբ և առևտրայնացմամբ:

Ավստրիալիայում, լինելով առաջիններից մեկը, ով գործունեություն է ծավալել էլ-առևտրի, համացանցի և մուլթիմեդիայի բնագավառներում, նա նաև նախագահել է «Australian Interactive Media Industry Association» ընկերությունը (www.aimia.com.au): 1983թ.-ից, նա մասնագիտացել է և զբաղվում է պայմանագրերի նախագծմամբ և բանակցելով, մասնավորապես` մտավոր սեփականության և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում: Իր տասնամյակների գործունեության ընթացքում, պարոն Դիլանչյանը վերանայել և նախագծել է մի քանի հազար պայմանագրեր, ինչպես նաև մատուցել է իրավաբանական խորհրդատվություն դրանց կապակցությամբ: Նա նաև հեղինակել է «Wolters Kluwer» հրատարակչության 2009թ.-ի Լիցենզավորման վերաբերյալ հետազոտության մի բաժին` նվիրված Ավստրիալիայում լիցենզավորման տենդենցներին: Սկսած 2006թ.-ից նա, որպես բլոգեր, հրատարակել է 400-ից ավել հոդվածներ «Lightbulb»-ում` Ավստրալիայի ամենամեծ այցելությունը ունեցող իրավաբանական բլոգերից մեկում:

Պարոն Դիլանչյանն իր հաճախորդների մտավոր սեփականությունը, տեխնոլոգիաներն ու մտավոր գործունեության այլ արդյունքներն առավել արդյունավետ պաշտպանելու և փաստաթղթավորելու համար, մշակում և իրենց գործունեության մեջ օգնում է ինտեգրել համապատասխան իրավաբանական և գործարար ռազմավարություններ: Նրա հիմնական հաճախորդներն են տարբեր տեխնոլոգիաներ մշակող start-up կազմակերպություններ, ինտերնետային կայքերի և բջջային հեռախոսների ծրագրեր և ծրագրային հավելումներ մշակողներ, ներդրողներ, տեխնոլոգիական և ժամանցային ընկերություններ, գինեգործական ընկերություններ, տպագիր և էլեկտրոնային հրատարակչություններ, նորաձևության բնագավառի ընկերություններ և արդյունաբերական ասոցիացիաներ:

2013թ.-ին պարոն Դիլանչյանը մեկնարկեց www.annexium.com կայք էջը: Annexium-ն էլեկտրոնային ուսուցման, հրատարակչության և գործող իրավաբանների համար նախատեսված ինտերնետային էջի ծրագրային հավելում է, որը նախատեսված է պայմանագրերի մշակումը, ստանդարտացումը, ապրանքայնացումը, մոդուլավորումը, փաստաթղթաշրջանառությունը և հարակից բիզնես համակարգերը, գործառություները և գործընթացները բարելավելու համար:

Պարոն Դիլանչյանն ավարտել է Ավստրալիայի Նյու Սաութ Ուելս համալսարանի (University of New South Wales) իրավաբանական ֆակուլտետը:

 

Description: pic

Սուսաննա Ներսիսյան
Խորհրդի անդամ
 

Սուսաննա Ներսիսյանը ղեկավարում է «Հայհեղինակ» հասարակական կազմակերպությունը (www.armauthor.am):

Տիկին Ներսիսյանն աշխատել է Հեղինակային իրավունքի համամիութենական գործակալությունում` որպես Հեղինակների բաժնի պետ, և Հեղինակային իրավունքի ազգային գործակալությանում` որպես պետի տեղակալ: Նա ակտիվ մասնակցություն է ունեցել Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին ՀՀ օրենքի բարելավման և Բեռնի կոնվենցիայի դրույթներին համապատասխանեցման գործընթացում, ինչպես նաև հանդիսանում է մի շարք գիտական աշխատությունների և հրապարակումների հեղինակ:

Տիկին Ներսիսյանը մտավոր սեփականության իրավունքի բնագավառում իր մագիստրոսի կոչումը ստացել է Գերմանիայի Մաքս Պլանկի անվան Մտավոր Սեփականության Ինստիտուտից:

 

Description: pic

Գրիգոր Բարսեղյան
Խորհրդի անդամ
 

Գրիգոր Բարսեղյանը 2006թ.-ից մինչ օրս «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն է (www.micarmenia.am): Նա մեծ դեր է ունեցել ՀՀ-ում Մայքրոսոֆթի Ինովացիոն Կենտրոնի ստեղծման և գործունեության զարգացման գործում:

1979թ.-ին պարոն Բարսեղյանը աշխատանքի է անցել «Հայհաստոց» գիտաարտադրական միավորումում` որպես ինժեներ, այնուհետև՝ ավագ գիտաշխատող և բաժնի վարիչ: Նա երկու գյուտի հեղինակ է, որոնց համար արժանացել է բարձր պարգևների: 1988թ.-ին պարոն Բարսեղյանը նշանակվել է «Տեմպ» գիտատեխնիկական կենտրոնի տնօրեն և կարճ ժամանակում հազարից ավել երիտասարդ մասնագետներ է ներգրավել հանրապետության տարբեր բնագավառներում առկա տեխնոլոգիական խնդիրների լուծման աշխատանքներին։ 1996-2005թթ. պարոն Բարսեղյանը աշխատել է որպես «Միգմա» համակարգչային կենտրոնի տնօրեն, որը նրա գործունեության շնորհիվ դարձել է այդ թվականների ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի առաջադեմ կազմակերպություններից մեկը:

Պարոն Բարսեղյանը մեծ ներդրում է ունեցել Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման մեջ՝ լինելով նաև ԻՏԶՄ միության հիմնադիրներից մեկը (ներկայումս նախագահության անդամ), ՏՏԶԱԽ անդամ և ՀՊՃՀ շրջանավարտների խորհուրդի անդամ:

Պարոն Բարսեղյանը ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը (ներկայումս Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան), այնուհետև` Օդեսայի բիզնես դպրոցը և Ֆրանսիայի INSEAD բիզնես դպրոցի առաջնորդության բաժինը։

 

Description: pic

Ռոդա Մանուկ
Խորհրդի անդամ

Դոկտոր Ռոդա Մանուկն աշխատում է Եվրոպական արտոնագրային գերատեսչությունում` որպես արտոնագրային փորձագետ կիսահաղորդչային տեխնոլոգիաների բնագավառում: Նախորդ տաս տարիների ընթացքում նա աշխատել է որպես ինժեներ մի շարք կազմակերպություններում, այդ թվում` «Qimonda» և «Tyco Electronics» ընկերություններում: Նա, մեկ ու կես տարի (2002-2003թթ.) կամավոր հիմունքներով աշխատել է Հայ կամավորների միությունում (AVC):

Դոկտոր Մանուկն իր Ph.D գիտական աստիճանը և ճարտարագիտության մագիստրոսի աստիճանը (MEng) ստացել է Քեմբրիջի համալսարանից:

Դոկտեր Մանուկն անգլախոս է, սակայն գերազանց տիրապետում է նաև հայերեն և գերմաներեն լեզուներին:

 

Description: pic

Հակոբ Փանոսյան 
Խորհրդի անդամ
 

Դոկտոր Փանոսյանն աշխատել է Բոինգ ընկերությունում և ունի ավելի քան 30 տարվա աշխատանքային փորձ ինքնաթիռների կառավարման համակարգերի, օդում ինքնաթիռների տատանումների նվազեցման, ինքնաթիռների շարժիչներում խափանումների հայտնաբերման ու վերացման, ինչպես նաև հրթիռների շարժիչների կառավարման, մոդելավորման և մի շարք այլ բնագավառներում: Դոկտոր Փանոսյանը հանդիսանում է նաև վերոգրյալ բնագավառներում երկու արտոնագրերի (պատենտների) հեղինակ: Նա աշխատել է նաև Միջազգային տիեզերական կայանի, ԱՄՆ-ի “Space Shuttle” տիեզերանավի, ինչպես նաև NASA-ի և Ռազմաօդային Ուժերի այլ ծրագրերի մի շարք շարժիչների, այդ թվում ամենաառաջադեմ հրթիռային շարժիչների վրա:

Դոկտոր Փանոսյանը Կալիֆորնիայի պետական համալսարանի մեքենաշինության ֆակուլտետի պրոֆեսոր է և հեղինակել է ավելի քան 80 հոդվածներ: Նա հանդիսանում է նաև ARPA (Analysis Research & Planning for Armenia) ինստիտուտի հիմնադիրն ու նախագահը, որի կողմից կազմակերպվում և Հայաստանի ուսանողների համար անցկացվում է ամենամյա «Գյուտարարության մրցույթ»:

Դոկտոր Փանոսյանը «Համակարգերի կառավարման ճարտարագիտության» իր Ph.D. գիտական աստիճանը ստացել է ԱՄՆ-ի Կալիֆորնիայի համալսարանից, կիրառական մաթեմատիկայի գիտությունների մագիստրոսի աստիճանը՝ Կոլումբիայի Հարավային Կարոլինայի համալսարանից, իսկ մաթեմատիկական գիտությունների բակալավրի աստիճանը` Բեյրութի ամերիկյան համալսարանից: