• 2015-2016թթ. Մտավոր սեփականության իրավունքի դատախաղ մրցույթի հաղթող թիմը

  • 2015-2016թթ. Մտավոր սեփականության իրավունքի դատախաղ մրցույթը

  • IPRC-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սարգիս Կնյազյանն անցկացրեց սեմինար «Մտավոր սեփականություն հասկացությունը և դրա կարևորությունը» թեմայով «Այբ» ավագ դպրոցի աշակերտների համար:

  • 2014թ.-ի “Ես Ստեղծում եմ” (“I Create”) մրցույթի մասնակիցներ:

  • IPRC-ին ՀՀ Արդարադատության նախարարության հետ համատեղ անցկացրեց կլոր սեղան քննարկում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ բաժնի վերանայման (Մտավոր սեփականություն) վերաբերյալ

  • 2013-2014թթ. Մտավոր սեփականության իրավունքի դատախաղ մրցույթի հաղթող թիմը եզրափակիչ փուլի դատավորների հետ

  • ԱՄՆ-ի Առևտրի դեպարտամենտի Կոմերցիոն իրավունքի զարգացման ծրագիրը (CLDP), ԱՄՆ դեսպանատունը, IREX-ը, IPRC-ին և ԱՄՆ-ի Նյու Հեմփշիրի համալսարանի իրավաբանական ֆակուլտետն անցկացրեցին սեմինար «Մտավոր սեփականություն և գյուտերի առևտրայնացում» թեմայով:

  • CLDP-ին, Հայհեղինակ ՀԿ-ն, ՀՀ Մտավոր սեփականության գործակալության, ՀՀ Մշակույթի նախարարության հետ համատեղ անցկացրեցին մեկօրյա միջոցառում` «Հեղինակային իրավունքի կոլեկտիվ կառավարումը Հայաստանում՝ հանրային իրազեկության բարձրացում» թեմայով:

  • IPRC-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սարգիս Կնյազյանը մասնակցեց Կալիֆորնիայի Դեյվիս Համալսարանի Լիցենզավորման ակադեմիայի ծրագրին:

  • IPRC-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սարգիս Կնյազյանն այցելեց ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սիլիկոնյան Հովիտ (Google, Facebook, IBM, Microsoft, Apple, Kilpatrick Townsend, SRI International և այլ ընկերություններ):

  • Սարգիս Կնյազյանը Կալիֆորնիայի Դեյվիս Համալսարանի իրավաբանական ֆակուլտետում ներկայացրեց իր ելույթը «Մտավոր սեփականության իրավունքի բնագավառի մարտահրավերները մալարիայի պատվաստանյութի պատրաստման և տարածման» թեմայով:

  • 2014-2015թթ. Մտավոր սեփականության իրավունքի դատախաղ մրցույթի հաղթող թիմը եզրափակիչ մրցափուլի դատավորների հետ 

Բլոգեր և նորություններ

Շուտով…

IPRC-ին հաջողությամբ ավարտեց իր "ԵՍ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՄ" ծրագիրը
 
IPRC-ին ավարտեց իր "ԵՍ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՄ" մրցույթ ծրագիրը: Մրցույթն անցկացվեց Հայաստանում 
 
Ամերիկյան Համալսարանում և համաֆինանսավորվեց Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան կողմից:
 
"ԵՍ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՄ" մրցույթ ծրագիրը ստեղծվել է նորարարական ձեռներեցությամբ հետաքրքրված 
 
հայ երիտասարդների համար: Ծրագրի ավելի քան հիսուն մասնակիցներ ձեռք բերեցին տեսական և 
 
գործնական գիտելիքներ և հմտություններ նորարարությունների առևտրայնացման համար անհրաժեշտ 
 
թիմերի ձևավորման, գործարար ծրագրերի մշակման և ներկայացման, ինչպես նաև մտավոր 
 
սեփականության իրավունքների պաշտպանության բնագավառում:
 
Ծրագրի մենթորները շարունակաբար աշխատեցին մասնակիցների հետ` վերջիններիս գործարար 
 
ծրագրերը և նրանց պրեզենտացիաները բարելավելու համար: Ծրագրի վերջում, եզրափակիչ փուլի 5-ից 
 
4 թիմերը ցանկություն հայտնեցին իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն:
 
Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք այցելել IPRC-ի պաշտոնական 
 
Ֆեյսբուքյան էջը` www.facebook.com/iprcarmenia: